14:20 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
ՀՀ դիրքեր

ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է. 2019թ. առաջին կիսամյակի ամփոփում

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6110

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. 2019թ. առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է։

ՀՀ զինվորական դատախազության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ վերլուծվել և ամփոփվել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները` 26-ով, կամ 13.3%-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր:  Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ:

Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից 5-ը եղել է սպանություն, որից 2-ը` հակառակորդի կողմից, 9-ը` սպանության փորձ, որից 8-ը` հակառակորդի կողմից:

Հոգեկան խանգարումներով անձինք բանակ չեն զորակոչվի. ՊՆ–ն ուղղեց սխալը

Ընդհանուր բնույթի 169 հանցագործություններից նվազում է արձանագրվել նաև կյանքի և առողջության, հասարակական կարգի և բարոյականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցատեսակներով: 1-ական դեպքով ավելացել են միայն  անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սեռական անձեռնմխելիության, իսկ 4-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների նվազման հիմնական պատճառներից մեկը շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումն է:

ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով դեռևս այս տարվա սկզբին, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջնային խնդիր էր դրվել զարգացնելու զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու մասնագիտական կարողությունները, ինչը ոչ միայն զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու, այլ նաև զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կանխպարգելիչ կարոր նշանակություն ունի: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս նպաստել են հանցագործությունների ինչպես նվազմանը, այնպես էլ բացահայտման ցուցանիշների որոշակի բարելավմանը:

Ըստ թեմայի

Զինվորների համար նախատեսված օճառը` վաճառքում. պարզաբանում է ԶՈւ թիկունքի պետը. տեսանյութ
Զինվորների սննդակարգում մրգի և բանջարեղենի տեսականին կավելանա. ի՞նչ փոփոխություններ կլինեն
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զինվոր, հանցագործություն, Բանակ

Գլխավոր թեմաներ