13:16 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
«Մուրացան» հոսպիտալ

Վիրավոր զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. նրան Երևան են տեղափոխում

© Sputnik / Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Տավուշում հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզում այսօր հակառակորդի կրակոցներից վիրավորված պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել է զինծառայողը։

«Նա Լոռու մարզի բնակիչ է, 27 տարեկան։ Զինծառայողի վիճակը կայուն ծանր է։ Նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ինչպես նաև անրակի և կողերի կոտրվածք ունի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

27–ամյա զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կորոշվի նրա վիրահատության հարցը։

Հոգեկան խանգարումներով անձինք բանակ չեն զորակոչվի. ՊՆ–ն ուղղեց սխալը

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմանում ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը։ Դրա հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողներից մեկը։

Ինչի համար էին վիճել զինվորն ու ավագը. Վոլոդյայի մահվան դեպքի մանրամասները

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն այցելել է զորամաս ու խոսել բանակի մասին
Հոգեկան խանգարումներով անձինք բանակ չեն զորակոչվի. ՊՆ–ն ուղղեց սխալը
Մահացած զինծառայող Վոլոդյան 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. նոր մանրամասներ
թեգերը:
հիվանդանոց, Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ