22:07 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Զորակոչ

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

© Sputnik / David Galstyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
378 0 0

Ծնողների զանգերից հետո համապատասխան ստուգումներ են սկսվում, մեկ դեպքի առիթով արդեն քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «Թեժ գիծ» զանգահարող ծնողների մեծ մասը համոզված է, որ իրենց որդիներին լավ չեն զննել։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը։

«Ապրիլի 1-ից սկսեցինք բազմաթիվ զանգեր ստանալ կապված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, ինչպես նաև բուժզննում անցկացնելու հետ։ Բայց պետք է նշեմ, որ անցած տարվա համեմատ զորակոչի հետ կապված բողոք-զանգերի թիվը բավականին նվազել է ` 200-ից հասնելով 90», – ասաց Ավետիսյանը։

Զորակոչի հետ կապված 33 զանգերը վերաբերում էին սահմանափակումներով ծառայությանը։ Ծնողները բողոքում էին, որ զննությունից հետո ավելի թեթև հիվանդություն է նշվում, քան իրականում առկա է զորակոչիկի մոտ։

Sputnik Արմենիայի հարցին, թե այդ զանգերից քանիսն են ստուգումների առիթ հանդիսացել, Ավետիսյանը նշեց, որ համենայնդեպս, դրանցից կեսի դեպքում որոշակի գործընթացներ են ընթանում։

Ինչ վերաբերում է բուն ծառայության մասին զանգերին, ապա մեծ մասը նույնպես առողջական խնդիրներին է առնչվում (մինչև 30%)։ Ընդ որում, մեծամասամբ դիմում են ծնողները։

«Ցավոք, մեր զինծառայողները, ղեկավարվելով քրեական ենթամշակույթ հասկացությամբ կամ էլ վախից ելնելով, իրենք անձամբ չեն բողոքում։ Սակայն ծնողներից շատ զանգեր ենք ստանում, այս տարի դրանց թիվն արդեն 18 հազար է», – ասաց Ավետիսյանը։

Ոչ մեծ թվով զանգեր վերաբերում են ոչ կանոնադրային հարաբերություններին։ Նրա խոսքով` «բակային օրենքները» հայ հասարակության մեջ շատ են արմատացել։ Սակայն ՊՆ–ն դրա դեմ պայքարելու և մարդու իրավունքների մասով դրական փոփոխություններն առաջ տանելու կամք ունի։

Խոսելով Մեղրիում տեղի ունեցած բունտի մասին, նա նշեց, որ լուրջ բացթողումներ են եղել զորամասի հրամանատարության կողմից։ Արդյունքում ՊՆ–ն «վիրահատական» միջամտություն արեց այդ զորամասում։ Զինծառայողներն ուղարկվել էին տարբեր ստորաբաժանումներ, ակցիայի կազմակերպիչը հանգիստ ծառայում է։ Այս դեպքն իր հետևանքով, նրա խոսքով, այլ զորամասերի հրամանատարների համար դաս է։ Ահա թե ինչի կարող են հանգեցնել նույնիսկ փոքր խախտումները։

Մտահոգված ծնողների որոշ զանգերը տեղեկացնում են, որ զորամասերում գումար են հավաքում։

Հայաստանում զորակոչիկների թիվն ավելացել է. պաշտպանության փոխնախարար

«Փորձում ենք արագ արձագանքել։ Մի քանի դեպք է եղել, երբ ռազմական ոստիկանության մեր գործընկերները ստուգումներ են անցկացրել։ Եթե չեմ սխալվում, զորամասերից մեկում քրեական գործ է հարուցվել։ Մենք շնորհակալ ենք այն ծնողներին, որոնք զանգահարում են մեզ և մատնանշում խնդիրը։ Յուրաքանչյուր խնդիր, յուրաքանչյուր հարց, որը հնչեցվում է թեժ գծով, տրամաբանական լուծում է ունենում», – հավաստիացրեց Ավետիսյանը։

Նա նաև առանձին անդրադարձավ զորակոչիկների ավտոբուսի վրա կատարած հարձակմանը` այն «հիմար սովորություն» անվանելով։ Նրա խոսքով` նման դեպքերը պետք է խիստ պատժվեն։

Լրագրողների հետ զրույցից հետո հավաքակայանում Ավետիսյանին դիմեց զորակոչիկների ծնողներից մեկը։

Արմավիրի մարզից Արցախյան պատերազմի մասնակից, առաջին խմբի հաշմանդամ Արգամ Մկրտչյանը խնդրեց որդուն Արցախ չուղարկել, որպեսզի առողջական վիճակը թույլ տա այցելել նրան (սակայն վիճակահանության արդյունքում որդին Արցախ ընկավ)։

«Նա ինձնից ոչինչով լավը չէ, մենք անցել ենք այդ ամենի միջով, այժմ նրանց հերթն է... թող ծառայի, սակայն ես չեմ կարող այդ ճանապարհն անցնել, տարին մեկ անգամ նրան տեսնելու համար», – ասաց Մկրտչյանը` նշելով, որ խնդրում է ընդառաջ գնալ ոչ թե որդուն, այլ իրեն։

Ի պատասխան Ավետիսյանը նշեց, որ հասկանում է նրա բոլոր փաստարկները, սակայն Վարազդատ Մկրտչյանի (որդու) ծառայության վայրը որոշել առանց վիճակահանության իրավունք չունի։

Նա նաև պարզաբանեց, որ Վարազդատը հարթաթաթություն ունի, երբեմն քթից արյուն է գալիս։ Դա ծառայության համար սահմանափակումներ է ենթադրում, սակայն ծառայության վայրի առումով արտոնություն տրամադրելու իրավունք չի տալիս։

«Ամենաշատը ինչ կարող ենք անել` հետևելն է, որ նա որոշակի սահմանափակումներով զինծառայություն անցնի», – նշեց Մկրտչյանը` կոչ անելով խնդիրների դեպքում զանգահարել «թեժ գիծ»։

Sputnik  Արմենիայի հետ զրույցում զինվորականներն ասացին, որ նման հարցերով և խնդրանքներով ծնողները հաճախ են մոտենում` ոմանք միակողմանի ծնողազուրկ են, ոմանք տատի և պապի խնամքի տակ են գտնվում, ոմանք առողջական խնդիրներով ծնողներ ունեն։

Որևէ մեկին բացառություն անելն անարդար կլիներ։

Իրավիճակ չի՞ փոխվել. ՊՆ–ն շարունակում է գույք նվիրել ԵԿՄ–ին

Նշենք, ոչ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, հակակոռուպցիոն քաղաքականության, արդյունավետ կառավարման մշակմամբ։ Նրանց ենթակայության տակ է գտնվում նաև ՊՆ 1-28 «թեժ գիծը»։ Հատկապես ակտիվ կենտրոնն աշխատում է զորակոչի ժամանակ։

Ըստ թեմայի

Զինվորների համար նախատեսված օճառը` վաճառքում. պարզաբանում է ԶՈւ թիկունքի պետը. տեսանյութ
Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում
Բանակում շատ բան չի փոխվել, բայց մի բան ակնհայտ է. Մարուքյանը` բանակի մասին
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Թեժ գիծ, ծնող, Զինվոր, զորակոչ, Հայաստան

Գլխավոր թեմաներ