03:29 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երևան

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (545)
91 0 0

Մայրաքաղաքում առաջիկա օրերին, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +37 – +38։

թեմա:
Եղանակը Հայաստանում (545)
թեգերը:
Անձրև, ամառ, շոգ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ