10:35 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արարատյան մաքսատուն

ՊԵԿ-ը հորդորում է 48 ժամում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Եթե մեքենաների սեփականատերերն իրենց ավտոմեքենաները դուրս չբերեն մաքսային հսկողության գոտուց, ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՊԵԿ Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտու տարածքում (Նորագավիթի ավտոմաքսատանը), որտեղ տեղակայված են մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները, խիստ հսկողություն է սահմանված: Այս մասին հայտնում է Պետեկամոտների կոմիտեն։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։

Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ մաքսային մարմինները չեն կարողանալու սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների առաջիկայում կանխատեսվող աննախադեպ ծավալները։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ ծավալները սպասարկելու համար ՊԵԿ նախագահն առաջարկում է միայն ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը տեղափոխել և իրականացնել Գյումրիում։

Ինչքան կարող ենք՝ ավտո բերենք, իսկ ավտոների «թաղման» բյուրո» հետո կբացենք

Ըստ թեմայի

Հին ավտո էլ չես գնի. ի՞նչ կփոխվի Հայաստանի ավտոսիրողների համար 2020 թվականից
Հայերը չեն հոգնում մեքենա գնելուց. դրանք շատացել են, իսկ մաքսազերծումը` էժանացել
Այսուհետ ավելի հեշտ կլինի մեքենան «իր» գնով մաքսազերծելը. Անանյան
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ավտոմեքենա, Հայաստան

Գլխավոր թեմաներ