05:38 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Դպրոց

Տնօրենները յուրացրել են «ֆեյք» աշխատակիցների աշխատավարձերը, վաճառել դպրոցի ալյուրը

© Photo : Gevorg Perkuperkyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
270 0 0

ԱԱԾ–ից ստացված օպերատիվ տվյալներով` Հայաստանի մարզային 3 դպրոցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է մարզային մի շարք կրթական հաստատությունների տնօրենների կատարած չարաշահումները։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվականից, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2015 թվականի դեկտեմբերից 2016-ի հուլիսը որպես խմբավար է գրանցել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին փոխտնօրենին։ Խմբավարն աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված 2 000 000 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի պահակն էլ 10 տարի աշխատանքի չի հաճախել` 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։ Նրա 5 765 300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։

Բացի այդ պարզվել է, որ Ստեփանավանի նույն դպրոցի տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը։

Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրենն էլ 2016 թվականին աշխատանքի է ընդունել քոլեջի հաշվապահի ամուսնուն, որն աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա աշխատավարձը տնօրենը յուրացրել է։

Մարզպետը «ջրի երես է հանում» նախկին քաղաքապետի գործերը

Աշխատանքի է ընդունել նաև իր կնոջն ու դուստրերին, որոնք նույնպես աշխատանքի չեն ներկայացել։ Յուրացվել են նաև քոլեջում որպես բանվոր ու համակարգչային տեխնիկայի սպասարկող գրանցված երկու անձանց աշխատավարձերը, որոնք 2014-ից 2016 թվականներին աշխատանքի չեն ներկայացել։

Հնդկաստանի քաղաքացուն սպառնացել են ու կաշառք պահանջել. ձերբակալվել են ԱԱԾ պաշտոնյաներ

Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի քոլեջի տնօրենի յուրացրած գումարը կազմել է 2 300 000 դրամ։

Բոլոր դեպքերի առիթով հարուցվել են քրեական գործեր։

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ բոլոր վերոհիշյալ դեպքերի վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ԱԱԾ–ից։

Ըստ թեմայի

Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները
Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը
Օդանավի վարձակալության համար ծախսվել է օդանավի գնից 7 անգամ շատ գումար. խոշոր չարաշահում
թեգերը:
Գյուղ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն, Տնօրեն, աշխատավարձ, աշխատանք, չարաշահում, դպրոց

Գլխավոր թեմաներ