17:17 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
 «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակիցներ

Հայաստանյան լեռները ոգեշնչել են «Խաղաղության մարտիկի» մրցումների մասնակիցներին

© Sputnik /
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

ՌԴ–ի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Իրանի ու Հունաստանի ռազմական թիմերը Հայաստանում կպայքարեն «Խաղաղության մարտիկ» կոչման համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԶՈՒ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը։

Ողջունելով մարտական մրցաշարի մասնակիցներին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շեշտեց, որ նախկինում մրցումներն անց էին կացվում միայն ԱՊՀ շրջանակներում, իսկ 2018թ–ից սկսած «Խաղաղության մարտիկ»–ն ստացել է միջազգային մրցախաղի կարգավիճակ, ինչը թույլ է տվել ընդլայնել մասնակից թիմերի աշխարհագրությունը։

«Հատկապես հաճելի է արձանագրել, որ մրցմանն արդեն երկրորդ ագամ մասնակցում են Հունաստանի ու Իրանի թիմերը։ Մենք ուրախ ենք Հայաստանում տեսնել նաև ավանդական մասնակիցներին` ՌԴ–ի, Ղազախստանի ու Բելառուսի թիմերին»,– ասաց Դավթյանը` հաջողություն մաղթելով մրցաշարի բոլոր մասնակիցներին։

ՌԴ ԶՈՒ ռազմաքաղաքական գլխավոր վարչության ռազմաքաղաքական քարոզչության վարչության պետ, գնդապետ Միխայիլ Դոսուգովն իր ելույթում վստահեցրեց, որ մարտական խաղերի նոր առաջընթացը սարերի հետևում չէ։

«Ի դեպ, սարերի մասին։ Կարծում եմ՝ բոլոր մասնակիցները կհամաձայնեն, որ մեզ շրջապատող բնությունն անգնահատելի է, իսկ հայկական հյուրասիրությունը թույլ կտա մեզ ամբողջությամբ կատարել մեր առջև դրված խնդիրները»,–ասաց Դոսուգովը։

ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության մշակույթի բաժնի պետ Խաչատուր Խաչատրյանը միջոցառումը լուսաբանող լրագրողներին հայտնեց, որ խաղերի հիմնական նպատակն է բարեկամ երկրների ԶՈՒ սերտ համագործակցությունը, և այդ առումով հատկանշական է, որ բացի ԱՊՀ երկրներից խաղերին նաև Հունաստանի ու Իրանի ԶՈՒ թիմերն են մասնակցում։

«Անցկացվելու է 5 մրցույթ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է լինելու հետևյալ էտապներից` «Պրոֆեսիոնալ ատլետ», «Էրուդիտ», «Կավալեռ–սուդառինյա»  և «Սնայպեր»»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, «Խաղաղության մարտիկ» մրցումներն  անց են կացվում 2009թ.–ից սկսած`Համաբանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակներում։ Հայաստանում դրանք անցկացվում են արդեն երկրորդ անգամ։

Մրցաշարը տևելու է 10 օր։ Օգոստոսի 13-ին նախանշված է պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի հայկական երգարվեստի աստղերի մասնակցությամբ գալա համերգը։ 

Արտակ Դավթյան այցելել է ՀՀ ԶՈւ մարտական դիրքեր

ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

Ըստ թեմայի

«Տանկային բիաթլոն – 2018»․ Հայաստանի թիմը մեծ վարպետություն ցուցադրեց
Բանակային առօրյայի վառ պահերը
Ութ օրվա արդյունքներով Ռուսաստանն առաջինն է «Միջազգային բանակային խաղերում»
թեգերը:
Հայաստան, «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ

Գլխավոր թեմաներ