16:23 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
504 0 0

Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավորի եղբայրը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մանուկյանը»,-ասաց նա։

Նշված հոդվածը սահմանում է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելը։

Հիշեցնենք` օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ճանապարհին գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։

Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է հենց նախկին պատգամավորին, երկրորդում պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։

Պայթյունի պահին ավտոմեքենաները կամրջին են եղել։

Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Պայթյունի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

Պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։

Դեպքի վայրից ավտոմեքենայով փախուստի դիմած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Երևան–Սևան ճանապարհին գրանցված պայթյունի գործով ձերբակալվածներ կան

Ըստ թեմայի

Երևան–Սևան ճանապարհին գրանցված պայթյունի գործով ձերբակալվածներ կան
«Շշի Մելոյի» մահափորձի մանրամասները. պայթուցիկը նախապես էր դրվել կամրջի տակ
թեգերը:
Ձերբակալում, Մելիք Մանուկյան (Շշի Մելո), Հայաստան

Գլխավոր թեմաներ