15:42 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Դավիթ Գրիգորյան

«Քիչ մնաց». դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը բավարարվել է

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Դատարանը բեկանել է դատավորի աշխատասենյակում խուզարկությունը թույլատրելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Ընդհանուր իրավասության դատարանը դատավորի աշխատասենյակի խուզարկությունը թույլ տալու որոշում էր կայացրել։ Դատավորի փաստաբաններն էլ այդ որոշումը բողոքարկել էինք վերաքննիչ դատարան։

«Վերաքննիչ դատարանը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Մոտենում ենք պատվիրատուներին պատասխանատվության կանչելուն։ Քիչ մնաց»,– գրել է Մելիքյանը։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։

Հիշեցնենք՝ ՀՔԾ–ում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում որոշ մանրամասներ էր ներկայացրել դատավոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից։

Ըստ հաղորդագրության` դատավորը, օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը չխախտելու համար, դատարանի շենքում չլինելով, 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել դատական նիստի՝ իրականությանը չհամապատասխանող արձանագրություն։ Ըստ արձանագրության` 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին իբրև թե դատական նիստն անցկացվել է, բայց դիմումատուն, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել, և նիստը հետաձգվել է։

Բացի այդ՝ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի կողմից` նիստերի քարտուղարի օժանդակությամբ, կազմվել է մեկ այլ դատական գործով դատական նիստի կեղծ արձանագրություն:

2019թ. հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:

Դավիթ Գրիգորյանից առգրավել են փաստաթղթեր, երբ նրան են տվել Քոչարյանի գործի նյութերը

2019թ. հուլիսի 27-ի որոշմամբ ԲԴԽ–ն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն էր տվել:

Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն էր որակել և հայտնել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում այն` համարելով, որ քրեական հետապնդումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ։

Դավիթ Գրիգորյանին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել խուզարկությանը. դատախազություն

Ըստ թեմայի

Քոչարյանի դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
ԲԴԽ–ն բացատրել է` ինչու է կասեցրել Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. պաշտպանը չի լռելու
Դատավոր Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել
թեգերը:
Դատարան, Դավիթ Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ