14:20 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Ինչի պետք է հասնի Հայաստանը մինչև 2050թ.–ը. Փաշինյանն առանձնացրել է ամենակարևորները

© Photo : press office of the Government of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56 0 0

ՀՀ վարչապետը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է Ստեփանակերտի իր ելույթին և առանձնացրել նպատակներն ու ցանկությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական ծրագրի կարևոր կետերը։

Այսպիսով` մինչև նախանշված ժամանակահատվածը ՀՀ իշխանությունները պարտավորվում են`

  • - Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
  • - Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը:
  • - Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը:
  • - Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ:
  • - Յոթնապատկել միջին աշխատավարձը:
  • - Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
  • - Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
  • - Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
  • - Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության և գիտության ֆինանսավորումը:
  • - Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի:
  • - Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 5–ին Ստեփանակերտում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել էր այս կետերի մասին և ընդգծել ամենակարևորը`Արցախը Հայաստան է և վերջ:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռու պահել «գաղտնի զեկույցներից». նախկին պատգամավոր
Նիկոլ Փաշինյանն իր գրած բանաստեղծությունը կարդաց Արցախում
Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ
թեգերը:
ֆուտբոլ, Բանակ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ