23:34 11 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Արթուր Վանեցյան

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10210

ԱԱԾ տնօրենը հերքում է Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) գործը կոծկելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նա այդ մասին ասաց այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում։

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է: Եթե չեմ սխալվում, հայտարարվել է գործի ավարտ, և առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար: Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»,- ասաց Վանեցյանը:

Հիեշցնենք` Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ երեկ «168 ժամը» օրաթերթը գրել էր, թե Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) պետգնումներով հեմոդիալիզի պարագաների և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեպքով «քնեցրած» գործում նոր զարգացումներ են սպասվում: Եվ դրանք կապված չեն նախաքննական փուլում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։

Իշխանության ներսում պայքար է ընթանում. Փաշինյանը փորձում է «սառեցնել» իրավիճակը

Ըստ թերթի` իշխանության վերին օղակում քննարկվում է այս գործը հնարավորինս անաղմուկ փակելու հնարավորությունները, իրավականով հարմար ելքեր են փնտրվում: Ավելին, խնդիր է դրված՝ գործը նախաքննական փուլում ավարտել և թույլ չտալ, որպեսզի հասարակական հնչեղություն ստացած քրեական գործը մտնի դատարան:

Փաշինյանի կուսակցությունը` ՀՀԿ-ի «կրկնօրինակ». ինչո՞վ են նմանվել նախորդներին

Ըստ թեմայի

Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. «Հայկական ժամանակ»
Վարչապետը տեղյակ է եղել. Սանասարյանը` դիալիզի գործով ուսումնասիրությունների մասին
Ո՞ւմ է Դավիթ Սանասարյանը քամելեոն կոչում և ինչու է որոշ սերժականների ավելի հարգում
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ