14:50 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Քննչական կոմիետ

«Լիդիան Արմենիայի» աշխատակցին և որդուն ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 մարդու

© Photo: official site of the Investigative Committee of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Ընկերության աշխատակցին և նրա որդուն ծեծած ջերմուկցիներից մեկը կալանավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակցին և նրա որդուն ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի 3 բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2018թ. օգոստոսի 27-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այդ ընթացքում Ջերմուկ քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ–ին, իր ընկերոջ՝ նույն քաղաքի՝ 1987թ–ին ծնված բնակչի հետ ծեծել է «Լիդիան Արմենիայի» աշխատակցին և նրա որդուն՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրանց»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցն ու նրա որդին մարմնական թեթև վնասվածքներ են ստացել։

Բացի այդ, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչը իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայով 2 համաքաղաքացիներին տեղափոխել է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիայի» ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված կացարան, որտեղ նրանք 26-ամյա համաքաղաքացու հետ ալկոհոլ են օգտագործել: Այնուհետև վերջիններս «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդին խնդրել են իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք։ Այստեղ 26-ամյա երիտասարդի և վարորդի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր անձի առավելությունը վարորդի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով 26-ամյա երիտասարդը ձեռքով հարվածել է նրա գլխին, ինչից հետո նրանք իջել են ավտոմեքենայից:

Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակիչը, որն առանց պարզելու վիճաբանության բուն պատճառը, միանալով ընկերոջ խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ քաշել ու վայր են գցել մեքենայի վարորդին։ Նրանք երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ավտոմեքենայի վարորդի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում 26-ամյա երիտասարդը հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ է հնչեցրել:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը բերման ենթարկվելու ժամանակ 26-ամյա երիտասարդը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բարձրաձայն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` խուլիգանություն կատարելը: Նույն քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` ուրիշին ծեծելու հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հրազդանի կիրճում դաժան ծեծի է ենթարկվել 40–ամյա մի տղամարդ. նրան հիվանդանոց են տեղափոխել

Ըստ թեմայի

Կանանց վայրի ծեծկռտուք. գեղեցիկ աղջիկները չեն ընտրում գլամուր. լուսանկարներ
Հարբած ոստիկանների կողմից Խաժակյանի ազգականին ծեծելու գործով 2 անձ է ձերբակալվել
Էջմիածնում բռնության զոհ է դարձել տղամարդը. նրան ծեծել է ընկերուհին
թեգերը:
Ծեծկռտուք, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ