00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի գործում պատային վիճակ է. պաշտպանները վստահեցնում են` որևէ զարգացում չկա

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար գրավի, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման միջնորդություն են ներկայացրել։ Սակայն միջնորդությունները չեն քննվել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված որևէ զարգացում չկա, պատային իրավիճակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Իրավիճակն այսպիսին է` Քոչարյանն անազատության մեջ է, սակայն չկա որևէ դատարան, որը կարող է ազատել–չազատելու վերաբերյալ որոշում ընդունել։ Վերաքննիչի որոշումից հետո, երբ Քոչարյանի գործը պետք է առաջին ատյանի դատարանը վերաբացեր ու սկսեր այնտեղից, որտեղ ընդհատվել էր, անցել է 1.5 ամիս, ու որևէ զարգացում տեղի չի ունենում։ Սա մարդու իրավունքների խախտում է»,–ասաց նա։

Նրա խոսքով` անձը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով` առանց դատական վերահսկողության հնարավորության։

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Իշխանությունը չի հասկանում երկրի առաջ ծառացած խնդիրների ողջ բարդությունը. Ռոբերտ Քոչարյան

Պաշտպանը հիշեցրեց, որ Քոչարյանի գործով իրենք ներկայացրել են գրավի միջնորդություն, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման միջնորդություն։ Սակայն, ըստ նրա, որևէ միջնորդություն չի էլ քննվում։

«Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, այսինքն` հիմա պետք է նոր դատարան լինի, որը կքննի գործը։ Բացի այդ, Վերաքննիչը որոշում է ընդունել, որ Առաջին ատյանի դատարանը պետք է քննի գործը, սակայն նյութերը պահել է իր մոտ, չի ուղարկել առաջին ատյանի դատարան»,–ասաց նա։

Օրբելյանի խոսքով` այսօր պետությունը Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ իր իրավունքների պաշտպանության համար։ Այսինքն, ըստ նրա, ոչ թե կա որոշում, որի հետ իրենք համաձայն չեն, այլ ընդհանրապես գործընթաց չի գնում։

Սահմանադրագետ Արա Վարդևանյանն էլ նշեց, թե ինչը կարող է այդ ամենի պատճառը լինել։։ Նրա խոսքով` քանի որ Սահմանադրական դատարանը գործը կասեցրել է, իսկ Վճռաբեկն էլ դրա` կասեցված լինելու օրինականությունն է պարզում, կարող է գործել կասեցված վարույթի կանխավարկածը։ Հենց այս դեպքում էլ որևէ դատավարական գործողություն չի կարող լինել։

«Եթե պարզվի` սա է պատճառը, որ որևէ շարժ չկա Քոչարյանի գործում, ապա նման պարագայում Քոչարյանին չպետք է կալանավորեին։ Կասեցված վարույթը բացառում է կալանավորումը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Роберт Кочарян на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել. Քոչարյանը չի մտափոխվել

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Տարիներ անց Քոչարյանը պատմության մեջ կմտնի առանց ներկայիս սին մեղադրանքների. Սողոմոնյան

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։

Դրան հաջորդեց այն, որ ժամանակավորապես կասեցվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։ Նրա պաշտպանը` Գեորգի Մելիքյանը, տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից մեկ տարի է անցել. ինչ է արվել այս ընթացքում

Լրահոս
0