13:55 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Հղի կին

Կառավարությունն անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ է ընդունել

CC0 / Arteida MjESHTRI
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Անպտղություն ունեցող որոշ զույգեր անվճար կբուժվեն։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ։

Այս քայլով նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը` սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման համար։

Ծրագրում ընդգրկվելու են 20-35 տարեկան կանայք, բայց եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի, կպահպանի իր` շահառու լինելու իրավունքը մինչև 38 տարեկան լրանալը:

Բուժօգնությունից անվճար օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ զույգերն այն դեպքում, երբ ամուսիններից մեկը զինծառայող և զինծառայողներին հավասարեցված անձ է, զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառներով զոհված (մահացած) որդու ծնող է, ընդգրկված է ընտանեկան նպաստի համակարգում, ինչպես նաև սահմանամերձ համայնքի բնակիչ է։

Ըստ թեմայի

«Շատ խաղալիքներում երեխայի առողջությանը վնասող նյութեր կան». Քնարիկ Գրիգորյան
Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ է մայրացել. ինչ է նրա երեխայի անունը
թեգերը:
Արսեն Թորոսյան, անպտղություն, Հայաստան, ՀՀ կառավարություն, հղի

Գլխավոր թեմաներ