17:18 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Շինարարական աշխատանքներ. արխիվային լուսանկար

Գերթանկ «հաճույք». Երևանը շրջանցող ճանապարհի համար կրկին խոշոր գումար հատկացվեց

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Լրացուցիչ հատկացումների շնորհիվ հնարավոր կլինի ավարտին հասցնել Երևանի հյուսիս- հարավ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որը սկսվել է 2014 թվականին:

ԵՐԵՎԱՆ, 8 oգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունը լրացուցիչ 3,3 մլրդ դրամ (7 մլն դոլարից քիչ պակաս) տրամադրեց Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց այսօրվա՝ օգոստոսի 8-ի նիստում:

Գումարը կփոխանցվի Ասիական զարգացման բանկի մեկ այլ վարկային ծրագրի հաշվին: Լրացուցիչ հատկացումների շնորհիվ հնարավոր կլինի ավարտին հասցնել Երևանի հյուսիս- հարավ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որը սկսվել է 2014 թվականին: Նշենք, որ 4 տարում ավարտվել է միայն հարավում գտնվող մի հատվածի շինարարությունը:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017 թ. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։

Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում իրականացվել են լայնածավալ պեղումներ՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը։Շինարարական աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի եւ մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթեւեկությամբ ճանապարհի կառուցում:

Կամրջի տակ տեղադրվելու է ջրի եւ նավթայուղերի մշտականզտիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար:

Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթեւեկելի հատված՝4-6 երթեւեկելի գոտիներով:

Կառուցվող ճանապարհահատվածը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր արտաքին լուսավորություն՝ լուսադիոդային (LED) լուսատուներով:Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2020 թվականին, ինչի արդյունքում Երեւանը կունենա հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը:

Հայաստանը մեծապես հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով. Փաշինյան

Ըստ թեմայի

«Հյուսիս–հարավի» որակը ցածր է, գինը շարունակում է աճել. նախարարը պարզաբանեց խնդիրը
Սերմացու գողացող մկան տրամաբանություն. նոր կառուցված Հյուսիս-Հարավն արդեն քանդվում է
Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր
«Հյուսիս–հարավի» բողոքող շինարարները կառավարությանը 2-րդ հնարավորությունն են տվել
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Երևան, ՀՀ կառավարություն, շինարարություն, Ճանապարհ, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Գլխավոր թեմաներ