23:59 22 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.90
  • GBP625.59
  • EUR531.24
  • RUB7.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (120)
42 0 0

Շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Գագիկ Գալստյանն ու Վլադ Ասատրյանը պարգևատրվել են։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում են ստացել Գագիկ Գալստյանն ու Վլադ Ասատրյանը։

Համապատասխան հրամանագրերն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Գագիկ Շաղաբեգի Գալստյանին և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Արտեմի Ասատրյանին։

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (120)

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը Դիլիջանում է. ինչ է քննարկել նախկին նախագահը երիտասարդների հետ
Կարեն Նազարյանի լիազորություններն ավելացել են. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ
թեգերը:
շինարար, կոչում, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ