22:16 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Խորովածի 9-րդ փառատոնն Ախթալայում. արխիվային լուսանկար

Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը

© Sputnik / Лилит Арутюнян, Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Խորովածի XI փառատոնը հիշարժան կդառնա և՛ տեղի բնակչության, և՛ զբոսաշրջիկների համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այս տարի խորովածի փառատոնը կզարմացնի հյուրերին տաղավարների թվի մեծությամբ, համեղ ուտեստներով և ավանդական խորովածի նոր բաղադրատոմսերով: Միջոցառումը խոստանում է հիշարժան դառնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Խորովածի XI  փառատոնն ավանդաբար կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 18-ին, ժամը 15:00–ին։

«Միջոցառումը երկու մասից է բաղկացած լինելու՝ բուն մրցույթից և մշակութային ծրագրից։ Ելույթ կունենան հայտնի երգիչներ և պարային համույթներ»,-ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով` փառատոնին բազմաթիվ հյուրեր կլինեն Ռուսաստանից, Վրաստանից, եվրոպայկան երկրներից։  Հաղթողներին կորոշեն «լավագույն համ», «լավագույն գաղափար», «լավագույն տեսք» անվանակարգերում։

Ժյուրիի տասը անդամները խորովածի համը կգնահատեն փակ աչքերով։  Դա կարևոր է, որպեսզի ամեն ինչ արդար լինի, ընդգծեց Մամուլյանը։

Մրցակցային և զվարճալի բաղկացուցիչներից բացի, փառատոնը նպաստում է նաև  Ախթալայի զարգացմանը, ընդգծեց նա։

Համով Հայաստան. Հայկական խորովածի ոչ սովորական տարբերակ

Փառատոնի գոյության 11 տարվա ընթացքում Մամուլյանին ամենաշատը տպավորել է ձմերուկից և մսով լցոնած գառան ստամոքսից պատրաստված խորովածը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշեց, որ փառատոնն այսօր միջազգային նշանակություն է ձեռք բերել և Հայաստանում այսօր ամենապահանջված և կայացած փառատոներից մեկն է:

Նա ընդգծեց, որ  հանուն փառատոնի  Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է։

Հիշեցնենք, որ հենց 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով  ճանաչվեց հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը։

Ախթալայում բացահայտվել է հայկական խորովածի համի գաղտնիքը

Ըստ թեմայի

«Ուտելիքի համաշխարհային ատլասում» հայկական ամենահայտնի ճաշատեսակը խորովածն է
Դմիտրի Մեդվեդևը երբեմն խորոված ու աղցան է պատրաստում
Ո՞ւմ պատրաստած խորովածը կերավ Նիկոլ Փաշինյանը. տեսանյութեր
Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները
Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը
Ինչպես հասկանալ, որ խորովածը պատրաստ է. Թոխատյանի վարպետության դասը՝ Սարիկ Անդրեասյանին
թեգերը:
Ախթալա, Խորովածի փառատոն, խորոված, Սեդրակ Մամուլյան

Գլխավոր թեմաներ