00:08 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլ

«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլն ավարտվեց. ո՞վ է հաղթողը

© Photo: official site of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևում ՀՀ ԶՈՒ–ն երրորդ տեղն է զբաղեցրել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Մրցաձևի թիմային և անհատական հաշվարկով հաղթել է Ռուսաստանի թիմը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

««Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլում տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է, երրորդում՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողների թիմը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մրցման ժամանակ մասնակիցները բարդ տեղանքում կատարել են թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:

ՌԴ թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի երկրորդ փուլում

Առաջիկայում մասնակիցները ուժերն են չափելու գրական-գեղարվեստական, պարային-երաժշտական «Տեր և տիկին» և կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:

Ինչպես են հայ տանկիստները հաղթահարում դժվարություններն ու ծածանում եռագույնը. տեսանյութ

Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները, որոնք մեկնարկել են օգոստոսի 3-ին և կտևեն մինչև ամսի 15-ը, անցկացվում են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում։

1 / 2
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցափուլ

Ըստ թեմայի

Զինծառայողներին տրվող ամսական գումարի չափն ավելացավ
թեգերը:
հաղթանակ, Ռուսաստան, «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ