17:22 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Նիկոլ Փաշինւյանը Գյումրիում. արխիվային լուսանկար

Ուզում եմ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն. Փաշինյան

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
146 0 0

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ուղիղ եթերը Գյումրիից: Վարչապետը կարծում է, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, ուստի որոշել է անձամբ ներկայացնել Հայաստանի 2–րդ քաղաքը:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հովհաննես Շիրազի տուն-թանգարան: Տեղում պարզ դարձավ, որ թ տնօրենը մտադիր է թանգարանի տարածքում սրճարան կառուցել: Փաշինյանը ողջունեց այդ նախագիծը` շեշտելով, որ գուցե այդ տեղեկատվությունը քննադատության առարկա դառնա, սակայն համոզմունք հայտնեց, որ թանգարանը պետք է սեփական եկամուտ ունենա առանց մշակութային անդորրը խաթարելու:

«Սրճարանն էլ պետք է թանգարանային ոճի մեջ լինի, որպեսզի ամեն ինչ համահունչ լինի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն այցելեց նաև Ավետիք Իսահակյանի տուն թանգարան: Վարչապետին հայկական ավանդական գաթա հյուրասիրեցին և բաժակ նվիրեցին:

Փաշինյանը նաև  այցելեց  Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի տուն թանգարան: 2007 թվականին Մհեր Մկրտչյանի թոռնուհին Հայաստան է եկել և դերասանի որոշ իրեր թանգարանին նվիրատվություններ արել:

«Պետք է ամեն ինչ անել, որ թանգարանը դառնա ապրող տեղ, սա ազգային հարստություն է: Մենք նախագիծ ենք մշակում, որպեսզի աշակերտները գոնե տարին մեկ անգամ այցելեն բոլոր թանգարանները»,-ասաց Փաշինյանը` շեշտելով, որ իր ուղիղ եթերի ամենակարևոր գաղափարն այն է, որ մարդիկ Գյումրի ասելով աղետի գոտի չպատկերացնեն:

Փաշինյանը երկար ճանապարհ անցավ իր հետևորդներին մի ցուցանակ ցույց տալու համար, որի վրա գրված էր. «Գյումրու բարբառն էնքան քաղցր է, օր մեղուները նեկտար կհավաքեն մեղր սարքելու համար»:

Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

«Գյումրին ինձ համար 1000 հատ Բևեռլի Հիլզ արժե»,-ասաց Փաշինյանը ցուցադրելով գրառումն այն մասին, որ Գյումրին աշխարհի կենտրոնն է:

Գյումրեցիներից շատերը Փաշինյանին ուրախ ողջունում էին, նկարվում հետը, ոմանք էլ խնդիրներ էին բարձրացնում: Փաշինյանը խոստացավ, որ ամեն խնդիր էլ լուծվելու է, ժամանակի հարց է:

ՀՀ վարչապետը նաև խոստացավ, որ առաջիկայում բոլոր մարզերը լինելու է և նման եթերներ անի:

«Բեյբի բում» Գյումրիում. նորածինները մայրիկների հետ «շքերթի» էին դուրս եկել. տեսանյութ

 

Ըստ թեմայի

Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը
Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու. նախարարը հրապարակել է շենքի նախնական էսքիզները
Ֆուտբոլային 28-րդ մրցաշրջանը մեկնարկեց Գյումրիում. տանտերերն արժանի հաղթանակ տոնեցին
թեգերը:
Շիրակի մարզ, Նիկոլ Փաշինյան, Գյումրի

Գլխավոր թեմաներ