04:48 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Խաղաղության մարտիկ

Շատ հմայիչ էր Հունաստանի աղջիկը. Տոնոյանն ամփոփեց «Խաղաղության մարտիկի» արդյունքները

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Հունաստանի և Իրանի թիմերը զգալիորեն բարձրացրել են պատրաստվածության մակարդակն անցած տարվա ցուցանիշների համեմատ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հունաստանի և Իրանի հավաքականները լավ տպավորություն են թողել բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում։ Այդ մասին մրցումների փակման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինձ համար հատկապես հաճելի է փաստել, որ երկրորդ տարին շարունակ մրցույթին մասնակցում են Հունաստանի և Իրանի թիմերը։ Պետք է նշել նաև այդ թիմերի պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակի աճը անցած տարվա համեմատ», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` հաճելի անակնկալ է դարձել իրանական թիմի երկրորդ տեղը «Էրուդիտ» փուլում, որի ընթացքում թիմը ցուցադրվել է փայլուն գիտելիքներ Երկրորդ համաշխարհային պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի մասին։

«Շատ հմայիչ էր հունական թիմի աղջիկը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել «Տեր և Տիկին» փուլում», – նշեց Տոնոյանը։

Նրա խոսքով` ավանդաբար ուժեղ ելույթ են ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը` մրցանակային տեղեր զբաղեցնելով ընդհանուր թիմային հաշվարկում։ ՌԴ ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել տղամարդկանց շարքում անհատական առաջնությունում։

Военнослужащая греческой армии на закрытии конкурса Воин мира (13 августа 2019). Дилижан
© Sputnik / Asatur Yesayants.
Հունաստանը ներկայացնող աղջիկը

«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը։ Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի և Հունաստանի ներկայացուցիչները։

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում

Այսօր` օգոստոսի 13–ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Տեղի կունենա նաև գալա համերգ` հայկական էստրադայի աստղերի, Հարավային ռազմական օկրուգի, Հայաստանի ՊՆ երգի ու պարի համույթների մասնակցությամբ։

Բարեկամական բանակների զիինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ։

թեգերը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, Դավիթ Տոնոյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հունաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ