15:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Строительные работы

1.8 մլն դոլար է հափշտակվել. նոր չարաշահումներ` «Հյուսիս–հարավի» իրագործման գործընթացում

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Իսպանական ընկերության տնօրենը տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ մի շարք խախտումներ է արել։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում 1,8 մլն դոլարին համարժեք գումար է հափշտակվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաքննության շրջանակներում հայտնաբերել են Տրանշ 1 և Տրանշ 2 հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական ընկերության տնօրենի կողմից ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարի հետ միասին մի շարք խախտումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, հայտնաբերվել է աշխատանքների ծավալների վերաբերյալ փաստացի կատարվածից ավելի տվյալներ, հավելագրումներ պարունակող միջանկյալ վճարման կեղծ վկայագրեր ստորագրելու և հաստատելու միջոցով խարդախությամբ 1,8 մլն դոլարին համարժեք հափշտակելու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խարդախության համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն հաշվի առնելով, որ վերջինս ներկայումս բացակայում է ՀՀ-ից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև ֆրանսիական ընկերության թիմի ղեկավարին:

Բացի այդ, ՔԿ–ի ծառայողների և ԱԱԾ–ի համատեղ իրականացված գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքում կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների միջև փողերի լվացման դեպքերի վերաբերյալ։ Բացահայտվել է հստակ ներդրված սխեմա, որի միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները օրինականացվել են:

Մեղադրանքներ են առաջադրվել ենթակապալառու ընկերությունների երկու տնօրենների, ինչպես նաև որոշում է կայացվել այդ ամենը կազմակերպած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՔԿ–ն առերևույթ չարաշահումներ էր հայտնաբերել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Ըստ թեմայի

Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
Բողոքող շինարարները բացել են «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու հատվածը, բայց մի պայմանով
«Հյուսիս-Հարավի» գործով նոր չարաշահումներ են հայտնաբերվել. հարուցվել են 2 նոր քրգործեր
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Քննություն, փող, բյուջե, չարաշահում, Ճանապարհ, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Գլխավոր թեմաներ