00:00 21 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը

Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը

© Photo: Areg Kochinyan / official site of the Security Council of Armenia
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

ԱԽ քարտուղարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և նրա ՌԴ պաշտոնակցի` Նիկոլայ Պատրուշևի հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից, պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։

Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանն ու Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի գերեզմանին:

Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը

Ըստ թեմայի

Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան
Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր
Փաշինյանն ընդունել է Պատրուշևին. ի՞նչ են նրանք քննարկել
թեգերը:
Նիկոլայ Պատրուշև, Անվտանգության խորհրդի քարտուղար, Արմեն Գրիգորյան

Գլխավոր թեմաներ