15:52 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Артак Саргсян

«ՍԱՍ»–ի Արտակը հրավիրվել է հարցաքննության

FB official page
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին»,–հայտնեց նա։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Նշվում էր, որ բարձր խոսելու համար վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել։ Հարուցվել էր քրեական գործ: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել ու հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Ոստիկանությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր բացատրություն տալու մասին լուրերը։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է հրավիրվել
Ինչով կավարտվի Ծառուկյան-Քննչական կոմիտե «պայքարը». հարցաքննության հարցը չի լուծվում
«Ի՞նչ եք մի կաթիլ մեղր սարքել». վրդովված Ծառուկյանը կրկին չի գնացել հարցաքննության
թեգերը:
Ծեծկռտուք, Արտակ Սարգսյան, ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննություն, Քննություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ