15:56 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Ռոբերտ քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (282)
43 0 0

Ալումյանը հիշեցրեց, որ փաստաբանները 2019թ.-ի հունիսի 26-ին գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որն առ այսօր չի քննվել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ՝ արդարադատությունից հրաժարվելու հիմքով։

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ փաստաբանները 2019թ.-ի հունիսի 26-ին գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որն առ այսօր չի քննվել։

«Օրենքում գրված է, որ նման միջնորդությունը քննվում է անմիջապես։ Այսօր արդեն օգոստոսի 14-ն է, բայց միջնորդությունը դեռևս չի քննվել»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ միջնորդությունն առ այսօր չքննելու պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող քննել գործը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի գործը չի մակագրվել։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

ՍԴ–ն, սակայն, իր հերթին որոշում էր կայացրել գործի քննությունը կասեցնել ու ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (282)

Ըստ թեմայի

Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին
Ռոբերտ Քոչարյանի գործի մասին դիմումը ՄԻԵԴ–ը կքննարկի առաջնահերթության կարգով
Խուդոյան․ «ՄԻԵԴ-ի գնահատականը հիմք կլինի Քոչարյանի գործն ավարտելու համար»
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փաստաբան, դատապարտյալ, Դատավոր, Դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ