16:22 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (2 августа 2018). Еревaн

«Ռեկտորին էլ հարցրեք». կրթության նախարարին զայրացրեց խաչապուրու մասին հարցը

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
230 0 0

Խաչապուրիի թեման բուռն քննարկման առարկա է դարձել լրատվական դաշտում և սոցցանցերում։ Ամեն ինչ սկսվել է տնտեսագիտական համալսարանի ռեկտորի և դասախոսների միջև տարաձայնություններից։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին զայրացրել է լրագրողների հարցը խաչապուրիի մասին, որն իբր քննության ժամանակ կերել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսը։

Օրերս այդ «սենսացիոն» նորությունը լրագրողներին հայտնել է բուհի երիտասարդ ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։ Նշենք, որ բուհի մի շարք դասախոսներ դեմ են եղել Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում նշանակելուն` մեղադրելով նրան գրագողության մեջ։ Հերքելով մեղադրանքները` ռեկտորն իր դեմ ելույթ ունեցող դասախոսներից մեկի վերաբերյալ ասել է, որ նա «խաչապուրի է խժռում քննության ժամանակ»։

Հավանաբար, փորձելով պարզել, թե արդյոք հանցագործություն է, որ դասախոսն ուզում է հագեցնել լիովին բնական քաղցի զգացողությունը խաչապուրու օգնությամբ և ընդհանրապես որտեղի՞ց է ռեկտորը տիրապետում նման բառապաշարի, լրագրողները հարցախեղդ արեցին նախարարին կառավարության նիստից հետո։

Նախարարը նեղացավ. «Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք բուհում քննարկեն»:

Մարտի 1-ը դասագրքերում. մասնագետները վիճում են` ինչ գրել, դպրոցները` մնում առանց դասագրքի

Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, նորմալ է, որ բուհի ռեկտորն այն ներկայացրել է հանրությանը` նախարարն ասաց. «Ռեկտորին, կարծում եմ, տվել եք այդ հարցերը»:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը գլխավորում է բուհն անցած տարվա դեկտեմբերից։ Մինչ այդ նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ էր «Իմ քայլի» իշխող դաշինքի ցուցակով։

Ըստ թեմայի

Ուսանողներից գումար է վերցրել ու տվել ռեկտորին. դատախազության հերթական բացահայտումը
«Մտադիր են փոխել բժշկական համալսարանի ռեկտորին, նոր անուններ են շրջանառվում». «Հրապարակ»
Ո՞ր բուհի ռեկտորին էր վերաբերում Փաշինյանի հայտարարությունը. պատգամավորի մեկնաբանությունը
թեգերը:
ռեկտոր, բուհ, ՀՀ կառավարություն, Նախարար, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ