06:27 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Նախշուն Տավարացյանի փոխարեն նոր դատավոր պիտի ընտրեին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Դատավորներն այսօր արտահերթ ընդհանուր ժողով էին գումարել. օրակարգում էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր ընտրելու հարցը։

Բայց ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Նիստը կայանալու համար անհրաժեշտ է 234 դատավորների 50 %-ից ավելիի ներկայությունը։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 96 դատավոր արձակուրդում է, մի շարք դատավորներ էլ դատարաններում հերթապահություն ունեն և չեն կարող փակել դուռն ու դուրս գալ։ Մնացածները ներկա էին նիստին։

Նշենք, որ ընտրությունը պետք է կայանար 5 թեկնածուների միջև` Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Գոռ Հակոբյանի, Ստեփան Միքայելյանի և Տիգրան Պետրոսյանի:

Արտահերթ ժողով հրավիրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի հուլիսի 31-ի թիվ 36-Ա հրամանի համաձայն:

Հիշեցնենք, որ ԲԴԽ դատավոր ընտրված Նախշուն Տավարացյանը հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ:

Դրանից հետո, սակայն, Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջ էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը։ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ներկայացրած դիմումը, սակայն, Բարձրագույն դատական խորհրդը հուլիսի 19-ին մերժել էր՝ որոշելով, որ նա կշարունակի իր գործունեությունը։

«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ

Նույն օրը, սակայն, հայտնի դարձավ, որ Տավարացյանն ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ ընդունվել էր։ Այսպիսով, ԲԴԽ–ն այժմ ունի մեկ դատավորի թափուր տեղ։

Ըստ թեմայի

Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել
Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի
թեգերը:
Հայաստան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Նախշուն Տավարացյան, Դատավոր

Գլխավոր թեմաներ