03:27 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կով

Կովերին «կչիպավորեն». ԵԱՏՄ–ն քննարկում է հաշվառման միասնական համակարգ ստեղծելու հարցը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

ԵԱՏՄ–ում սննդարդյունաբերության անվտանգության նպատակով մտադիր են ընտանի կենդանիների տվյալների ընդհանուր բազա ստեղծել։ Բազայում զետեղված կլինի տեղեկություն այն մասին, թե ինչով է հիվանդ եղել կենդանին, ինչպես են նրան բուժել, ինչով է սնվում։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում քննարկվում է մսամթերի և կաթնամթերքի վերահսկման միասնական համակարգի ստեղծման հարցը։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա–Մինսկ–Քիշնև–Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը

Բելառուսում արդեն կա ընդունված օրենք գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և վերահսկման մասին։ Օրենքի նպատակն այն է, որ կաթի յուրաքանչյուր բաժակի կամ կաթնաշոռի տուփի մասին հայտնի լինի, թե որ կովից է այն ստացված, որտեղ է  արտադրվել, ինչով է հիվանդ եղել կովը և ինչ դեղամիջոցներով են նրան բուժել։

«Վերահսկաման նմանատիպ համակարգ է ստեղծվում նաև Ռուսաստանում` այն տարբերությամբ, որ մեր ռուսաստանցի գործընկերները հետևում են պատրաստի արտադրանքին, իսկ մենք հետևում ենք արտադրանքի ծագմանը։ Այժմ երկու երկրներ քննարկում են` ինչպես Բելառուսի վերահսկման համակարգը  սինխրոնացնել ռուսական Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի հետ։ Իսկ արդեն հետո մենք կկարողանանք առաջարկել այդ հաջող փորձը Եվրասիական տնտեսական միության մեր մյուս գործընկերներին», – հայտարարեց Սուբոտինը։

Իհարկե, յուրաքանչյուր հանրապետությունում նման համակարգեր ստեղծելը հեշտ գործ չէ։ Նախ` ամեն կենդանու համար իր տվյալներով չիպ է պետք, ինչպես նաև կայուն ինտերնետ կապ, որպեսզի այդ տվյալները անընդհատ «մուտք արվեն» տվյալների ընդհանուր բազա։

«Եթե ԵԱՏՄ երկրները ցանկություն հայտնեն իրենց մոտ նման համակարգեր ստեղծելու, կարելի է ուսումնասիրել, թե ինչ աջակցություն է նրանց անհրաժեշտ դրա համար, և ինչպես է պետք այն ցուցաբերել։ Այսպես թե այնպես, սեփական քաղաքացիների սննդային անվտանգության շահերից ելնելով, ամբողջ աշխարհում աստիճանաբար անցում կկատարեն նման համակարգերի», – ասաց Սուբոտինը։

Նշենք, որ Հայաստանում այսօր նման համակարգ է մշակվում զարգացման ավստրիական գործակալության աջակցությամբ։ Մոտավորապես 2020 թվականին հանրապետությունում կենդանիների նույնականացում կանցկացվի։ Դրանից հետո Էկոնոմիկայի նախարարությանը կփոխանցվի տվյալների բազան, որտեղ կզետեղվի յուրաքանչյուր կենդանու պատմությունը. ինչով է այն հիվանդ եղել, ինչ կեր և ինչ պատվաստումներ է ստանում։

Երևանում պանրի և կաթնամթերքի այլ տեսակների գործարան է բացվել. ներկա է եղել նաև Փաշինյանը

Ըստ թեմայի

Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում
«Կաթնամթերքի շուկայում հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի». Բաբկեն Պիպոյան
«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից
թեգերը:
Կաթնամթերք, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), կով

Գլխավոր թեմաներ