04:55 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Վարչապետը մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին

Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
34 0 0

Վարչապետի խոսքով` գյուղատնտեսություն օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա: Ներդրված գումարից անհրաժեշտ է հնարավորինս շատ արդյունք ստեղծել:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում: Նա նշեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա հանդիպումը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր:

«Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա»,- ասաց նա:

Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և այս ոլորտը նույնպես պետք է մարզում զարգանա:

Փաշինյանն ընդգծեց նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, որովհետև այստեղ ևս Կոտայքն ունի մեծ ներուժ: «Գյուղատնտեսություն օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է: Ներդրված գումարից անհրաժեշտ է հնարավորինս շատ արդյունք ստեղծել:

«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի

«Այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նման համաժողովների նպատակին, ապա վարչապետի խոսքով՝  սա շփման լավ հարթակ է, և նմանատիպ միջոցառումներ շարունակաբար անցկացվելու են բոլոր մարզերում:

Նշենք, որ սա թվով 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի հայերին հրավիրում է հանդիպման
Նիկոլ Փաշինյանը պուտինամետ քաղաքականությո՞ւն է վարում
«Քաղցր հայրենիք». Նիկոլ Փաշինյանի հրապարակումը՝ արտահանման աճ գրանցած նոր ոլորտի մասին
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Կոտայք, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ