09:11 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Սասուն Միքաելյան, արխիվային լուսանկար

Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27701

Սասուն Միքայելյանն անդրադարձել է BBC-ի կողմից Սամվել Կարապետյանին վերագրվող մեղադրանքին:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին:

«Գեներալը, որն իր կյանքը դրել է մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»,- ասել է Միքայելյանը:

Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել գեներալի ձերբակալության մասին լուրերը, ինչպես նաև պատասխանել Մարտի 1-ի գործով այլ հարցերի՝ ասելով, որ դեռևս քննություն է ընթանում:

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

Հիշեցնենք` օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։

BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։

Ըստ թեմայի

Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)
Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը
Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում. Ավինյանը՝ BBC-ի հրապարակման մասին
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Սամվել Կարապետյանի (Օգանովսկի), Սասուն Միքայելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ