00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на совещании по вопросам сферы госзакупок (17 июля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на совещании по вопросам сферы госзакупок (17 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված աղմկահարույց հարցի վերաբերյալ։ Նա իրավիճակին առնչվող ընդարձակ վերլուծություն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի վերաբերյալ երկար սպասված մեկնաբանությամբ։ Այսօր վարչապետը հանդիպում էր ունեցել ակտիվիստների հետ, այնուհետև հարցը քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպման ժամանակ։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին

Նշենք, որ շուրջ 200 ցուցարար այսօր հավաքվել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ (նախկինում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը,-խմբ.)` պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի հեճուկս մի քանի բնապահպանական փորձաքննությունների արդյունքների, որոնք իրականացրել են հրավիրված անկախ ընկերությունները։

Մինչ այդ Քննչական կոմիտեն նույնպես Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։

Այսօր երեկոյան վարչապետը, ինչպես և խոստացել էր, Facebook–ի իր էջում ուղիղ եթեր մտավ։ Նա պատմեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ամուլսարին վերաբերող հսկայական ծավալի նյութեր է ուսումնասիրել։ Դրանցում ամենահակասական և տարատեսակ գնահատականների է հանդիպել, որոնց հիման վրա բավական դժվար էր վերջնական որոշում կայացնելը։

«Ես հասկանում էի, որ չեմ կարող էմոցիոնալ որոշումներ կայացնել։ Ցանկացած քայլ պետք է ունենա քաղաքական, իրավական և այլ հիմքեր։ Արդյունքում քրեական գործ էր հարուցվել Քննչական կոմիտեի կողմից, միջազգային մասնագետների ներգրավմամբ փորձաքննություն նշանակվել», – ասաց նա` մանրամասն ներկայացնելով փորձաքննության ժամանակագրությունն ու դրա հետ կապված իրադարձությունները։

Վերլուծելով Ամուլսարի վերաբերյալ Elard  ընկերության եզրակացությունը` Փաշինյանն ասաց, որ հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Նույնիսկ ամենավատատեսական սցենարի դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը չի կարող ճակատագրական լինել, ավելացրեց վարչապետը։

Lydian Armenia ընկերության ներկայացուցիչները քննության ընթացքում հարցաքննության են կանչվել, գործի հետ կապված բազմաթիվ հարցերի  պատասխանել։

Депутат от фракции Елк Ален Симонян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի

Իշխող դաշինքի պատգամավորների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է բնապահպանական ստանդարտների իրագործման նկատմամբ  վերահսկողություն իրականացնելու հարցը։ Վարչապետի խոսքով` մշտական մոնիտորինգ կիրականացվի և եթե նկատվի, որ հանքը շահագործվում է բնապահպանական նորմերի խախտումով, ապա օրենսդրական մակարդակով 90 օր կտրվի ընկերության կողմից այդ թերությունները վերացնելու համար։  Եթե դրանք չվերացվեն՝ կառավարությունը բոլոր լծակներն ունի հանքը փակելու  համար։

Վերջին ամիսների ընթացքում թեման քննարկելիս Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ Ամուլսարի հանքը կշահագործվի աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտներով։

Բնապահպանության նախարարը կմեկնի Ամուլսար` տեղում խնդիրներին ծանոթանալու

Սակայն նա ուշադրություն դարձրեց ևս մեկ կարևոր հանգամանքի վրա։  Փաշինյանը նշեց, որ աջակցության փաստեր են հայտնաբերվել այլ հանքերի սեփականատերերի կողմից Ամուլսարի դեմ բողոքի ցույց իրականացնողներին։ Նա կարծում է, որ վաղ թե ուշ այդ սեփականատերերը ստիպված կլինեն  Lydian Armenia–ի օրինակով պահպանել  բարձր բնապահպանական ստանդարտները։ Դա մեծ գումարներ արժե, և որպեսզի  շատ գումար չծախսեն, ընկերություններն այսօր ավելի քիչ գումարներ են ծախսում Ամուլսարի դեմ տարբեր PR-ակցիաներին աջակցելու  համար։

Կառավարության ղեկավարը մի քանի անգամ վստահեցրեց, որ եթե շահագործման ընթացքում խախտումներ հայտնաբերվեն, ապա իրեն ոչինչ չի խանգարի այդ թերություններին համարժեք արձագանքել։

Վարչապետը նաև վստահեցրեց, որ կառավարության վրա արտաքին գործընկերների  կողմից որևէ ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։

«Ասում եմ ևս մեկ անգամ. եթե սպառնալիք տեսնենք, անմիջապես կփակենք։ Դա մեր ազգային անվտանգության հարցն է և վերջ»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Լրահոս
0