00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկների միության նախագահն այլևս չի ցանկանում լինել Արսեն Թորոսյանի խորհրդատուն. ինչո՞ւ

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн
Пресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործադիր իշխանության «միջանցքներում» ինչ-որ բան այն չէ խորհրդականների հետ: Հիմա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատուներից Գևորգ Թամամյանն է հայտնել իր հեռանալու մասին: Բայց նա հնարավորիս բացատրել է իր քայլի պատճառները:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, որ նաև բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է, բնորոշումներ չի խնայել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատաոճը քննադատելու համար: Այսինքն` ոչ միայն Facebook-յան գրառմամբ տեղեկացրել է, որ այլևս չի ցանկանում լինել նախարարի խորհրդատուն, այլև բավականին խիստ գնահատականներ է տվել:

Главный советник премьер-министра Армении Арсен Гаспарян и руководитель аппарата премьер-министра Эдуард Агаджанян  - Sputnik Արմենիա
Մամուլում նշված բոլոր դրդապատճառներն իրական չեն. Արսեն Գասպարյանը խոսել է իր ազատման մասին

«Պարոն նախարար, հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու:

Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք Facebook -յան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:

Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն»,–գրել է նա:

Ինչպես և պայմանավորվել էին. Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Գևորգ Թամամյանը նշել է, որ նախարարը ստեղծել է արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է առողջապահության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ «թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր, և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը» :

Գևորգ Թամամյանն ահազանգում է, որ առողջապահության ոլորտը քանդվում է, և ենթադրելի է, որ նրա նման հայտարարություններն անարձագանք չեն մնա: Բայց դա հետո: Չնայած, Գևորգ Թամամյանը, թերևս դա էլ է կանխատեսել, նկատելով. «Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն»:

Նկատենք, որ Գևորգ Թամամյանը նաև առողջապահական-հասարակական պարտավորություններ ունի, նա Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավարն է, Հայաստանի բժիշկների միության նախագահ: Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդական է նշանակվել 2018թ.–ին։

 

 

 

Լրահոս
0