10:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ ԱԱԾ

Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում

© Photo : press office of the NSS of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56410

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման պարզել են, որ 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան:

Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:

Բացահայտվել է «Մասիվցի Անդիկի» սպանությունը

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին ՀՀ իրավապահները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հնդկաստանի քաղաքացու, որը հետախուզվում էր Հնդկաստանի  իրավապահ մարմինների կողմից  ահաբեկչություն կատարելու համար։

Ըստ թեմայի

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը
Ամուլսարի հարցով կոռուպցիայի մասին ահազանգող հրապարակումներն ԱԱԾ են ուղարկվել
ՊՆ պաշտոնատար անձինք բարձր գնով կնքել են մատակարարման պայմանագիր և գումարը հափշտակել. ԱԱԾ
թեգերը:
Ձերբակալում, Ահաբեկչություն, հնդիկ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ