04:42 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Եգիպտոսին. հեռախոսազրույց է եղել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին` ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Օգոստոսի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Կիպրոսն ամբողջությամբ ավարտեց ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ
  
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
  
Հայաստանը՝ տեսախաղում. ԱԳՆ-ն հաղթողին հատուկ մրցանակ է խոստանում

Ըստ թեմայի

Թուրքիայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ
Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը
թեգերը:
Եգիպտոս, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ