12:27 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. արխիվային լուսանկար

Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

© Sputnik / Серикжан Ковланбаев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Հայ խաղաղապահները կարողացել են հաջողությամբ կատարել առաջադրանքները:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանում միջազգային անվտանգության ապահովման ընդհանուր ջանքերին ուղղված առաջին քայլերից մեկը 2001թ.–ին ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի միջև համապատասխան հուշագրի ստորագրումն էր` Հայաստանի զինված ուժերի շարքում խաղաղապահ գումարտակ ստեղծելու մասին։ Արդեն 2007թ.–ին գումարտակի բազայում ձևավորվել է խաղաղապահ ջոկատ։ 
Հայ խաղաղապահներն իրենց հմտությունները կցուցադրեն Ղազախստանում
Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են  առաքելությունների Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում։

Ըստ թեմայի

Հայ խաղաղապահները կմեկնեն Եկատերինբուրգ
Հայ խաղաղապահ կանայք Կոսովո կմեկնեն
Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության լուրջ փորձ է կուտակել. Տոնոյան
Հայաստանը խաղաղապահներ է ուղարկել Աֆղանստան
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), խաղաղապահ

Գլխավոր թեմաներ