15:53 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Sputnik Արմենիային մանրամասն մեկնաբանել է «Վերին Լարս» հսկիչ անցակետում «Սպայկա» ընկերության բեռների մաքսային ստուգման հետ կապված խնդրահարույց իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ անցակետում «Սպայկա» ընկերության բեռները զննելիս ջերմային ռեժիմը խախտելու հետ խնդիր է առաջացել։ Այդ մասին Sputnik Արմենիային ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից՝ մեկնաբանելով մաքսատանը ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։

Ավելի վաղ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք մատակարարող ամենախոշոր՝ «Սպայկա» ընկերությունը, հրապարակայնորեն մեղադրել էր «Վերին Լարս» անցակետի աշխատակիցներին՝ հայտարարելով բեռները դիտավորյալ պահելու, հայ արտահանողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, ինչպես նաև բեռները զննելիս ոչ կոռեկտ մեթոդներ կիրառելու մասին։

«Թեև «Վերին Լարսում» արագ փչացող մթերքի համար ժամանակակից սառնարանային տարածք կա, այնտեղ կարելի է մտնել ոչ թե հատուկ ջերմապահպան պորտալով (որին միացված է սառնավագոն), այլ թեքահարթակով և փողոցային ջերմաստիճանով պահեստի տարածքով։ Զննում իրականացնելիս այդ հանգամանքները հանգեցնում են պահպանման ջերմային ռեժիմի խախտման», - հայտնեցին դեսպանատնից։

Ավելի վաղ ռուսական դեսպանատնից տեղեկացրել էին, որ «Սպայկա» ընկերության ղեկավարությունը կտրականապես հրաժարվել է անհրաժեշտ նվազագույն հսկիչ գործողություններ իրականացնելու համար բացել հենց այդ մեքենաների բեռնատարներ հատվածը։ Նրանք հրաժարվել էին ապրանքի 10%-ի զննման իրականացումից, ինչի պատճառով մեքենաների անցնելն անհնար էր դարձել, ու դրանք կանգնած էին մնացել:

«Առաջին տարին չէ, որ ընկերությունը արագ փչացող մթերք է տեղափոխում «Վերին Լարս» հսկիչ անցակետով, բայց անցակետի տեխնիկական հագեցվածության վերաբերյալ պահանջներ են ներկայացնում միայն հիմա։ Հարցի լուծումն անհնար է մի ակնթարթում, և այն չի գտնվում ՌԴ մաքսային մարմինների իրավասության տակ, քանի որ պահեստը ոչ պետական տնտեսվարող սուբյեկտ է։ Միաժամանակ, պետական կառույցները կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ՝ շուտափույթ կերպով տեխնիկական լուծում գտնելու համար», - նշել են դեսպանատնից։

Ռուսական կողմը հավաստիացնում է, որ սառնարանի հետ կապված սկզբունքային առարկություններ չունեն, և եթե «Սպայկան» նշված պահանջները հնչեցներ մինչև հայկական մրգերի հասունացման սեզոնը, ապա նման խնդիր չէր ծագի։

Երևանում ռուսական դեսպանատունը հարկ է համարում նշել, որ տվյալ իրավիճակում հսկիչ անցկատեում ՌԴ հսկիչ մարմինների կողմից չկա կանխակալ վերաբերմունք հայկական արտադրանք արտադրողների և փոխադրողների նկատմամբ։

«Ամռանը Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները ձգտում են ապահովել ապրանքների հնարավորինս արագ անցում ծանրաբեռնված «Վերին Լարսով», բայց միաժամանակ պարտավոր են իրականացնել հսկիչ միջոցառումներ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխան», - հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից։

Դեսպանատանը նաև ուշադրություն են դարձնում, որ եթե փոխադրողն ունի կանխակալ վերաբերմունքի կոնկրետ փաստեր, ապա դեսպանատանն ձեռնամուխ լինեն դրանց ուսումնասիրությանը։ Դրա համար Երևանում կան մաքսային ծառայության և այլ ռուսական պետական մարմինների լիազոր ներկայացուցիչներ։

«Վստահեցնում ենք, որ անհապաղ միջոցներ կձեռնարկվեն։ Ռուսաստանցիները շատ են սիրում որակյալ և համեղ հայկական միրգն ու բանջարեղենը, մեծ հաճույքով սպասում են դրանց», - կարծում են դեսպանատանը։

Մեկնաբանությամբ հանդես է եկել նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Սպայկա» ընկերության՝ դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է «Վերին Լարսի» անցակետի աշխատակիցների հետ:

Նա հավելեց, որ նախարարությունում անում են առավելագույնը, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ և այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի։

Ըստ թեմայի

«Սպայկան» իրարանցում է առաջացրել գյուղերում. նախարարությունն աշխատում է մթերողների հետ
ԵԶԲ–ն դադարեցրել է «Սպայկայի» հետ կապված ներդրումային ծրագիրը
թեգերը:
միրգ, դեսպանատուն, «Սպայկա» ՍՊԸ, Հայաստան, Ռուսաստան, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ