14:18 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Գյումրի

Գյումրիում շահագործման հանձնվեց նախկին վարչապետի երազած «կարմիր» փողոցը. Շիրազի թոռները ներկա էին

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
346011

Փողոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Գյումրիում «Քաղաքի օր»  տոնակատարությունների շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Հովհաննես Շիրազ փողոցը:

Փողոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծի զավակներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի հետ։

Նշենք, որ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով:

  • Շիրազի փողոցի բացումը Գյումրիում
    Շիրազի փողոցի բացումը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Շիրազի փողոցի բացումը Գյումրիում
    Շիրազի փողոցի բացումը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քաղաքի օրը Գյումրիում
    Քաղաքի օրը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քաղաքի օրը Գյումրիում
    Քաղաքի օրը Գյումրիում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Շիրազի փողոցի բացումը Գյումրիում

Հիշեցնենք, որ փողոցի նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։  Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու  էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել  կարմիր ասֆալտով, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո այդ ճոխությունից ևս հրաժարվեցին:

Ըստ թեմայի

8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում
Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով
թեգերը:
Վարչապետ, փողոց, Նիկոլ Փաշինյան, Հովհաննես Շիրազ, Քաղաքի օր, Գյումրի

Գլխավոր թեմաներ