00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան». Խաչատրյանի պաշտպան

© Sputnik / Aram NersesyanЭкстренный брифинг адвоката Гагика Хачатряна Ерема Саркисяна (27 августа 2019). Еревaн
Экстренный брифинг адвоката Гагика Хачатряна Ерема Саркисяна (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Խաչատրյանը ցուցմունք է տվել։ 72 ժամ հետո քննիչը որոշում կկայացնի:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Առավոտից խուզարկություններ են կատարվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի բնակության վայրում և Ծաղկաձորի առանձնատանը։ Այնպիսի բաներ չգտան, որ գործի համար կարող են նշանակություն ունենալ, ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են։ Այս մասին այսօր ԱԱԾ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ թեպետ կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, բայց բերման ենթարկելու խնդիր չկար, որովհետև առավոտից Գագիկ Խաչատրյանը մասնակցում էր գործողություններին և անձամբ է ներկայացել։

«Այս պահի դրությամբ այն կասկածանքը, որը ներկայացվում է՝ վերաբերում է ՊԵԿ-ում պաշտոնավարելու ընթացքում կատարված ինչ–որ գործողությունների, բայց այս պահին որևէ հիմնավորում չկա»,–նշեց Սարգսյանը։

Խուզարկություններ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում. Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում - Sputnik Արմենիա
Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ

Խաչատրյանի պաշտպանը հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանը առաջին իսկ զանգից հետո, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը՝ վերադարձել է Երևան` իմանալով, թե իր հանդեպ ինչ գործողություններ են իրականացվում։ Նա չի թաքնվում, չի փախչում։

Երեմ Սարգսյանի խոսքով` Գագիկ Խաչատրյանը հենաշարժական համակարգի հետ խնդիրներ ունի։ Դա բավականին ծանր հիվանդություն է, որը նախատեսում է մշտական հսկողություն։

«Այսօր վարույթ իրականացնող մարմինն ինքն է ականատես եղել նրա հիվանդության բարդություններին։ Նա նաև ՀՀ–ում է որոշակի հետազոտություններ է անցել, արձանագրվել է, որ անընդհատ պետք է հսկողության տակ լինի, որովհետև այդ հիվանդությունները կարող են հաշմանդամության հանգցնել։ Այս ընթացքում որ վերադարձել է Հայաստան՝ խնդրել ենք, որ պարբերաբար թույլ տրվի, որ նա գնա Գերմանիա բուժման»,–տեղեկացրեց Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով` 72 ժամ հետո քննիչը կորոշի` կա՞ն հիմքեր մեղադրանք առաջադրելու, թե՝ ոչ. այս պահին ինքը նման հիմքեր չի տեսնում։

«Գագիկ Խաչատրյանը ցուցմունք տվել է։ Հույս ունեմ, որ այս ընթացքում քննչական մարմինը ողջամիտ որոշում կկայացնի»,–ասաց նա։

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսում է բողոքարկել ձերբակալելու որոշումը, որովհետև այն ոչ իրավաչափ է։

Սարգսյանի խոսքով` Խաչատրյանին ձերբակալել են, որովհետև քննիչը մտավախություն ունի, որ Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ մնալով, կարող է փախչել։ Բայց մենք արդեն ունենք տարբեր վաղեմության դեպքեր, երբ անձը նախաքննական մարմնից չի թաքնվել։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

Լրագրողներից մեկի հարցին՝ «Ծանոթացե՞լ եք արդյոք ԱԱԾ տնօրենի՝ այսօր ասած հիմնավոր փաստերին, որոնց առկայությամբ որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու», փաստաբանը պատասխանեց, որ պաշտպանությանն այս ընթացքում հիմնավոր փաստեր չեն ներկայացվում, բայց նշեց, որ հակափաստարկներ ներկայացնելու դեպքում հնարավոր է, որ հիմնավոր փաստերը հիմնազրկվեն։

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի որդիներին հարցաքննության ենթարկելու մասին հարցին` Սարգսյանն ասաց, որ ծավալուն հարցաքննություններ են եղել, ամիսներ շարունակ շատ մարդիկ են հարցաքննվել, բայց այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Խաչատրյանին պատկանող ընկերությունները շարունակում են աշխատել, դրանց գործունեությունն իրականացնում են նրա որդիները։ Ես չունեմ որևէ փաստական տվյալ, որ այդ ընկերությունների միջոցով չարաշահումներ են իրականացվել»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանական թիմը` 5 փաստաբաններ, պատրաստվում են ձերբակալության իրավաչափությունը բողոքարկել դատարանում։

Հիշեցնենք՝ այսօր` օգոստոսի 27–ին, Գագիկ Խաչատրյանի տանն ԱԱԾ–ն խուզարկություն էր կատարել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Խաչատրյանի` Ծաղկաձորի առանձնատան խուզարկությունից հետո հավանաբար նա կձերբակալվի։

Ավելի ուշ ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց նրա ձերբակալման մասին։

Министр финансов Армении Гагик Хачатрян на презентации налоговых реформ (7 мая 2014). Еревaн - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ

«Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (խմբ.–ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, Գագիկ Խաչատրյանի ազգականը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Նրանք ձերբակալվել են»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ այսօր Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցած խուզարկությունն իրականացվել է դեռևս 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։ Տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա էլ այսօր խուզարկություններ են կատարվել ինչպես Գագիկ Խաչատրյանի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի տանը։

Լրահոս
0