19:10 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ ԱԱԾ

100 տարվա պատմություն. ադրբեջանական լրտեսը բացահայտվել ու վտարվել է Հայաստանից. ԱԱԾ

© Photo : press office of the SNN of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
404 0 0

Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. 1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ», որին ի վերջո կարողանում են վտարել Հայաստանից: Այս մասին պատմական ակնարկ է հրապարակել Ազգային Անվտանգության ծառայությունը:

Պատմության մեջ նշվում է, որ Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը:

Обнародованные СНБ документы об азербайджанском шпионе Текинском
© Photo : press office of the SNN of RA
Ադրբեջանցի լրտեսի ծածկագիր-հեռագիրը

«Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում էր լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ»:

Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է, որ Ադրբեջանը Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում:

Обнародованные СНБ документы об азербайджанском шпионе Текинском
© Photo : press office of the SNN of RA
Ադրբեջանցի լրտեսի ծածկագիր-հեռագիրը

«1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Ադրբեջանը Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին` Խան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան` Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»,-գրում է Վրացյանը:

Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:

«Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ»,-նշված է պատմական ակնարկում:

Ի վերջո Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին:

Ըստ թեմայի

Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում
ԱԱԾ–ն ձերբակալեց Գագիկ Խաչատրյանին
ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել
թեգերը:
լրտես, Հայաստան, Ադրբեջան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ