14:46 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Նիկոլ Փաշինյանն Իրանում. արխիվային լուսանկար

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

© Photo / official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)
115 0 0

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ ճնշում չի կարելի համարել, բայց Հայաստանը՝ որպես հարևան, դրանցից տուժում է:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիական Nouvelle d'Arménie պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ու դրանց՝ Հայաստանի վրա ազդեցության խնդրին:

 «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,-ասել է նա:

Այդուհանդերձ, Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն ԱՄՆ-ի նկատմամբ ճնշման չի ենթարկվում՝ որպես Հայաստան: Բայց որպես միջազգային հանրության անդամ ու Իրանի անմիջական հարեւան երկիր, չի կարող միատեսակ մոտեցման արժանանալ:

«Ես ուրախ եմ տեսնել, որ մեր ամերիկյան գործընկերները կարծես թե ըմբռնել են համատեքստի խորությունը, որում գտնվում է Հայաստանը»,-ասել է նա։

Հիշեցնենք, 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը:

Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ:

Իրականում, Իրան-ԱՄՆ հակամարտությունը սպառնալիք է Հայաստանի համար
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ:

Ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բխում է բացառապես մեր երկրի կենսական շահերից:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)

Ըստ թեմայի

Տոնոյան. «ԱՄՆ–Իրան հակասությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար»
ԱՄՆ vs Իրան. պարտադրված թշնամություն
Հայաստանը միայն տրանսպորտային միջանցք չէ. փորձագետները`ԵԱՏՄ–Իրան պայմանագրի մասին
«Իրականում». Եթե Իրան-ԱՄՆ պատերազմ սկսվի, աշխարհը հաստատ կիմանա՝ ով հասցրեց դրան
«Մենք միմյանց ճանաչել ենք դարերով». Մնացականյանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ