08:39 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ իր պաշտպանյալին ազատ արձակեն գրավի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի» եղբայրը` գործարար Ռոբերտ Մանուկյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել մերժել մեր բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Առաջին ատյանի դատարանն էր Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու որոշում կայացրել, ինչը բողոքարկել էինք»,– ասաց պաշտպանը։

Նա նշեց, որ այս հարցով Վճռաբեկ դատարան դիմել դեռ չեն կարող, քանի որ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։ Պաշտպանը պետք է սպասի` մինչև դատարանն այս միջնորդությունն էլ կքննի։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ «Շշի Մելոյի» «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել էին նրա թիկնապահները։ Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Իսկ դեպքի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել օգոստոսի 3-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։

«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը»

Ըստ թեմայի

Նոր բացահայտումներ «Շշի Մելոյի» մահափորձից. պայթուցիկը գործի են դրել ռեստորանի շենքից
«Շշի Մելոյի» մահափորձի մանրամասները. պայթուցիկը նախապես էր դրվել կամրջի տակ
թեգերը:
կալանավոր, Մելիք Մանուկյան (Շշի Մելո), Հայաստան

Գլխավոր թեմաներ