16:59 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայկ Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Քննչականում գիտակցում են, որ իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը, հնարավոր է, հրաժեշտ տա իր պաշտոնին:

Քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, Քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում:

Այս մասին գրում է «Փաստ» թերթը:

Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։

«Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաեւ իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»»,-գրել է «Փաստը»։

Եվ ահա, թերթի՝ քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում:

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Հիշեցնենք`«Էլարդի» փորձագետները ՀՀ վարչապետի հրավիրած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեցին, որ Ամուլսարի հանքշահագործման վերաբերյալ 2016թ–ին կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար, և որ այս տեսակետը հստակ արձանագրված է իրենց  եզրակացության մեջ։

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության անդամները, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Ամուլսարի շահագործման ծրագրի վերջնական եզրակացությունը պետք է տա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` սեպտեմբերի 4-ին:

Ըստ թեմայի

Ջերմուկցիների կարծիքը չեն հարցրել. նախկին մարզպետն Ամուլսարի մասին գաղտնիքներ է բացում
Ամուլսարի հարցում կա՞ արդյոք հակասություն Ղազարյանի հին և նոր տեսակետների միջև. պարզաբանում
Ինչով կավարտվի Ամուլսարի գործով Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը. «Հրապարակ»
թեգերը:
Հայկ Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար, ՀՀ քննչական կոմիտե

Գլխավոր թեմաներ