07:10 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը հանվել է նախագծի լրամշակված տարբերակից։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է կառավարություն: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առաջարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնայի դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջը հանվել է նախագծի լրամշակված տարբերակից:

Լրամշակված նախագծի նոր կարգավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այվազյան. «Սուբյեկտիվ, անգրագետ էքսպերիմենտների առարկա են դարձնում պետությունը»

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ էր դրել Դատական օրենսգրքում ու Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով դատավորներին առաջարկվում էր ազատվել աշխատանքից, ժամանակից շուտ անցնել թոշակի և չաշխատելով` պահպանել աշխատավարձի իրավունքը։

«Օրինականացվող գործարք» ՍԴ դատավորների համար, կամ իսկական ռումբ պետության տակ

Ըստ թեմայի

Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամ կա և գտել է ելքը. ինչ են առաջարկում ՍԴ դատավորներին
Հակոբյան. «Լինելու է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգ»
թեգերը:
Թոշակ, Սահմանադրական դատարան, Դատավոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ