12:17 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Եվրամիության գագաթնաժողով. արխիվային լուսանկար

«Վիզաների ազատականացման հարցը լուծելու համար փորձագետների խումբ ենք ստեղծել». ԱԳ նախարար

© Sputnik / Алексей Витвицкий
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Վիզաների ազատականացման հարցի լուծումը Հայաստանի համար գերակայություն է։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Եվրոպական երկրների հետ մուտքի վիզաների ազատականացման հարցը լուծելու համար Հայաստանն արդեն փորձագետների խումբ է ստեղծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Վիզաների ազատականացման հարցը Հայաստանն ուզում է լուծել օր առաջ։ Դա մեզ համար գերակայություն է, և մենք բավական նախաձեռնողական ենք այդ հարցում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` տարբեր երկրների հետ երկխոսության մեկնարկը սկսելու համար։ Մենք մեր փորձագետների խումբն ենք ստեղծել` ի ցույց դնելու մեր միգրացիոն քաղաքականությունը»,–ասաց նա։

Կառավարությունն ընդունեց Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատականացման նախագիծը

Նախարարի խոսքով` Հայաստանը վիզաների ազատականացման համար աշխատում է տարբեր երկրների մայրաքաղաքների հետ երկխոսելով, որպեսզի նախ ի ցույց դնի մեր առաջնորդությունները, և ապա լսի այլ երկրների մտահոգությունները։

Մնացականյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար ոչ մի հարցում չեն զլանալու և չափազանց մեծ ներուժ են ներդնելու այդ ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ Հայաստանը շատ ոգևորված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունից։

Նրա խոսքով` վիզաների ազատականացումը չի կարող զուգորդվել անօրինական միգրացիայի խթանման հետ, և Հայաստանը չի խթանում ապօրինի միգրացիան։

ՀՀ–ի ու Մալթայի միջև ուղիղ չվերթ կհաստատվի. ի՞նչ կլինի վիզաների ազատականացման հարցը

Հիշեցնենք, որ 2019 թվականի  մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել էր, որ իրենք կողմ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները ինչքան հնարավոր է շուտ սկսելուն:

Ըստ թեմայի

Հայաստանում կացության իրավունքի վճարը կհավասարեցվի ամերիկյան վիզայի արժեքին
ՀՀ քաղաքացիները Չինաստան կմեկնեն առանց վիզայի. համաձայնագիրը ստորագրվեց
Վիզային ռեժիմի չեղարկումը կակտիվացնի Հայաստանի ու ՉԺՀ–ի կապերը. Զոհրաբ Մնացականյան
Վիզայի ազատականացում, ԼՂ խնդիր, ԵՄ աջակցություն. Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ
թեգերը:
Եվրոպա, Վիզա, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ