18:41 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ոստիկաններ

Ստեփանավանի դպրոցներից մեկի տնօրենը տարիներ շարունակ կաշառք է վերցրել. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3460 0 0

Ավագ դպրոցի տնօրենը 11 տարի շարունակ պահանջել ու ստացել է զինղեկի, քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհիների լրացուցիչ աշխատավարձերի 50 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են արձանագրել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը, զինղեկից, քիմիայի և ֆիզիկայի ուսուցչուհիներից, վերջիններիս հետագա պաշտոնավարման համար, սկզբում հաշվապահի միջնորդությամբ` նրա պաշտոնեական դրության օգտագործմամբ, իսկ հետագայում` անձամբ, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պահանջել և 2007թ.-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը որպես կաշառք պարբերաբար ստացել է հիշյալ անձանց, որպես քաղպաշտպանության շտաբի պետի և լաբորանտների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերի 50 տոկոսի չափով` ընդհանուր 2. միլիոն դրամ գումար:

Կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին

Խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու և պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին

Ըստ թեմայի

Կաշառքի մեջ կասկածվող նախկին փոխնախարարը 15 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի
ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է
Նոր Հայաստանում չկան նոր մարդիկ, կամ ինչպես այլևս կաշառք չտալ ու չվերցնել
Հեղինակություն վայելող դատապարտյալին խոշոր կաշառքով «լավ են նայել». կա ձերբակալված
թեգերը:
Կաշառք, Ստեփանավան, դպրոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ