18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց

Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Նոր կառուցվող ճանապարհը Շենգավիթ վարչական շրջանից տանում է Արգավանդ գյուղ` Էջմիածնի մայրուղու տրանսպորտային հանգույցից ոչ հեռու։ Այնուհետև մայրուղին կտանի հյուսիս` դեպի Աշտարակի խճուղի։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երևանի շուրջ կառուցվող շրջանցիկ մայրուղին կբացվի 2021թ–ի վերջին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա էին մայրուղու ճանապարհահատվածներից մեկում շինարարության բացմանը։ Այն կանցնի Շիրակի փողոցից մինչև Արգավանդ գյուղ («Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցից ոչ հեռու)։ Այդ ճանապարհահատվածի երկարությունը կլինի 2,7 կիլոմետր, լայնությունը` 6 գոտի։ Այդ հատվածում նաև կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա, որը կլինի հինգերորդը քաղաքում։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Мэр Еревaна Айк Марутян и глава офиса Азиатского банка развития в Армении Шейн Розенталь на закладке новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկ

Այդ ճանապարհահատվածը կդառնա Երևանը շրջանցող մայրուղու մաս, որը թույլ կտա Հայաստանի հարավից հյուսիս գնալ (Արտաշատի խճուղուց Աշտարակի խճուղի)` քաղաքներ չմտնելով։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կլինի 23 կիլոմետր և կարժենա մոտավորապես 115 միլիոն դոլար։ Այսպիսով, ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրն արժե 5 միլիոն դոլար։ Փոխքաղաքապետը նշեց, որ այդ արժեքում ներառված են ոչ միայն ճանապարհային աշխատանքները։

Карта прокладки новой скоростной дороги вокруг Еревaна
© Sputnik / Aram Nersesyan ,
Նոր ճանապարհի քարտեզը

«Քանի որ մենք մայրուղի ենք կառուցում արվարձանային գոտում, ապա մենք ստիպված ենք տեղափոխել նաև ջրատար խողովակները, կոյուղին և այլն։ Բացի դրանից, ճանապարհի գոտում սեփական տներ և հողատարածքներ կան։ Դրանք քանդելու համար, բնականաբար, մենք փոխհատուցում ենք վճարում տերերին», – նշեց Սարգսյանը։

Первый вице-мэр Еревaна Грачья Саркисян на закладке новой скоростной дороги вокруг Еревaна (11 сентября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Հրաչյա Սարգսյան

Սահմանված ժամկետների համաձայն` ամբողջ մայրուղին պատրաստ կլինի 2021թ–ին։

«Հարավային հատվածը, որտեղ հիմա գտնվում ենք, կավարտենք մոտ մեկ տարուց։ Իսկ գալիք տարվա հուլիսին կսկսենք կառուցել հյուսիսային հատվածը` Հաղթանակի շրջանից (հայտնի է որպես 4–րդ գյուղ) մինչև Նազարբեկյան թաղամաս (17–րդ թաղամաս)։ Այն մայրուղին կկապի տրանսպորտային նոր հանգույցի հետ Աշտարակի խճուղու մոտ, որը բացվել է 2018թ–ի գարնանը», – պարզաբանեց փոխքաղաքապետը։

 

  • Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
    Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
    Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
    Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը տրվեց
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan ,
Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը

Շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով։ Հարավային հատվածի գլխավոր կապալառուն կդառնա իսպանական Levantina ingenieria y construccion ընկերությունը։

թեգերը:
Ճանապարհ, Հայկ Մարության, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ