12:51 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյանը՝ այսօրվա դատական նիստին

«Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է». Քոչարյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)
228 0 0

Ասես` մեքենա վարելու ճանապարհին 10 փոս կա, 10–ի մեջ էլ պիտի ընկնեն։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ դատախազության համար օրենքն ասես պլաստիլին լինի` ոնց ուզեն՝ մեկնաբանում են։ Այս մասին Քոչարյանն ասաց իր դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստի ժամանակ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստն ընթանում է դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

«Դատավարության ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամ և տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Ասես` մեքենա վարելու ճանապարհին 10 փոս կա, 10–ի մեջ էլ պիտի ընկնեն։ Այս քրեական գործն անձնավորված է, այն քաղաքական հետապնդում է»,–ասաց նա։

Մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը ներկա է նիստին

Նրա խոսքով` իր տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է։ Քոչարյանի կարծիքով` այս գործի մասին դասագրքերում է նշվելու և այն ունենալու է իր բացասական և դրական հերոսները։

«Ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու բացասական հերոսները։ Հարգելի՛ դատավոր, Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի պատմության։ Իսկ թե ինչպիսին է լինելու այդ էջը` Դուք եք որոշելու»,–ասաց նա։

Ի դեպ, քանի որ պաշտպանները մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան, դատավորը հետաքրքրվեց, թե որ միջնորդությունն է նրանց համար ավելի կարևոր, և որից պետք է սկսել քննությունը։ Ի պատասխան Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ կարևորը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունն է։ Դատարանն այժմ քննում է այդ հարցը։

Հիշեցնենք, որ դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանին։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (317)

Ըստ թեմայի

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը
ՍԴ–ի որոշումից հետևում է` Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հայտնվել ապօրինաբար. պաշտպաններ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան․ Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ որոշման մասին
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), Քրեական գործ, Դատավոր, Դատարան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ