10:40 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ռոբերտ Քոչարյան

Եթե մարդ պետք է դատվի Մարտի 1–ը չբացահայտելու համար, ապա պետք է դատվի դատախազը. Քոչարյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31510

ՀՀ երկրորդ նախագահի համար վիրավորական է, որ փաստաբանները զոհերի հարազատներին չեն ասում այն, ինչ ինքն ասեց դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1–ի գործը չբացահայտելու համար նախևառաջ պետք է դատվի գլխավոր դատախազը կամ քննչական մարմինները։ Այսօր այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Մարտի 1-ի քրգործով դատական նիստի ժամանակ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին դատական նիստ է ընթանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Նշենք, որ Մարտի 1–ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, հանդես եկավ ելույթով` ասելով, որ 11 տարի Մարտի 1–ի գործը քնեցրել են, ոչ մի քայլ չի արվել այն բացահայտելու համար։ Դիմելով Քոչարյանին` ասաց նաև, որ նա գոնե 1-2–ին այդ գործով պետք է դատեր, որ զոհերի հարազատների «սիրտը հովանար»։

«Ես Մարտի 1–ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավել, և իմ լիազորությունների շրջանակում գործ բացահայտելու իրավունք չի եղել, ես խառնվելու իրավունք չեմ ունեցել։ Եթե մարդ պետք է դատվի գործը չբացահայտելու համար, առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը կամ քննչական մարմինները, որոնք պարտավոր էին այդ գործը բացահայտել»,– ասաց Քոչարյանը` պատասխանելով Քլոյանի հորը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` իր համար վիրավորական է, որ փաստաբաններն աշխատում են զոհերի հարազատների հետ, բայց այս ամենի մասին չեն ասում նրանց։ ՀՀ երկրորդ նախագահը նշեց նաև, թե իր տպավորությամբ փաստաբանները զոհերի հարազատներին ուղղակի սովորեցնում են ասել այն, ինչը կարող է հանրության վրա տպավորություն թողնել, որ Մարտի 1–ի մեղավորն ինքն է։

Քլոյանն էլ ի պատասխան արձագանքեց, որ իրենց ոչ ոք չի սովորեցնում, ինքը կրթված մարդ է ու տեղյակ է գործի մանրամասներին։ «Կարծում եմ` 2-3 տարի կտևի դեռ այս դատավորությունը ու 1000–ից ավելի վկաներ` զինվորներ, գնդապետներ, ոստիկաններ դեռ վկայություն են տալու, թե ինչ զորք է եկել Ղարաբաղից ու ինչ է իրականում պատահել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, իսկ գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պաշտպանների դիմումը մերժելու միջնորդություն։ Բաղդասարյանի խոսքով` ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Քոչարյանի գործով հերթական դատավորին ինքնաբացարկ կհայտնեն, բայց ոչ այս նիստին

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ