00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հավանեն՝ «կթռցնեն». ի՞նչ անակնկալներ են սպասում դրսից մեքենա պատվիրողներին

© AFP 2024 / ADRIAN DENNISАвтомобильный транспортер, загруженный автомобилями
Автомобильный транспортер, загруженный автомобилями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օվկիանոսի այն կողմից մեքենաներ ներկրող որոշ գնորդների՝ ավտոմեքենաները Հայաստան տեղափոխելիս տխուր «անակնկալ» էր սպասում. մեքենայի բազմաթիվ դետալներ և աքսեսուարներ պարզապես բացակայում էին։ Ո՞վ և որտե՞ղ է «թալանում» գնված ավտոմեքենան, փորձել է պարզել Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ավտոմեքենա ներկրողները վերջին շրջանում շատ են դժգոհում, որ տրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհին «թալանվում են», այսինքն ավտոմեքենայի վրայից առանձին մասեր են հանվում։

Контейнеры в порту в Токио (22 марта 2017). Япония - Sputnik Արմենիա
Հսկայական հերթեր Ճապոնիայի նավահանգիստներում. հայ ավտոներկրողները փակուղու մեջ են

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ նորմերը, ինչը կհանգեցնի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի աճին։ Որքան մոտենում է ժամկետը, այնքան արագանում է դեպի Հայաստան մեքենաների հոսքը։

Քաղաքացիները փորձում են հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ ներկրել, որպեսզի հետագայում դրանք ավելի բարձր գնով վաճառեն և այդպիսով գումար վաստակեն։  Միևնույն ժամանակ, վերջին տարում ավտոմեքենաների առյուծի բաժինն ԱՄՆ–ից էր ներկրվում, քանի որ ճապոնական մեքենաները հիմնականում աջ ղեկով են, իսկ աջ ղեկով մեքենաների ներկրումը մեր երկիր վերջնականապես արգելվել է։

Սակայն միշտ չէ, որ ավտոմեքենան տիրոջը հասնում է այն վիճակում, որում վերջինս գնել է այն։ Ընդ որում, ինչպես  Sputnik  Արմենիային պատմեցին հարցված ավտոներկրողները, «թալանն» իրականացվում է ինչպես վրացական Փոթի նավահանգստում, որտեղից մեքենան Երևան է հասցվում, այնպես էլ Հայաստանի ներսում։

«Հաճախ բաց կոնտեյներներով տեղափոխման ժամանակ մեքենայից մասեր են հանվում նաև Հայաստանում` Երևանի ճանապարհին։ Հիմնականում գողանում են կատալիզատորը, սրահի գորգերը, պտուտակաբանալին և այլն»,-Sputnik Արմենիային ասաց ներկրողներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Օգտագործված մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակցուհին պատմեց, որ ԱՄՆ–ից մեքենաները բերվում են բաց և փակ կոնտեյներներով։  Փակ կոնտեյներով փոխադրամիջոցի տեղափոխման արժեքը մոտավորապես 300-400 դոլարով բարձր է, բայց այդպես անհամեմատ ապահով է։ Կոնտեյները կնքում են ԱՄՆ–ում և բացում արդեն Երևանում։ Այդ դեպքում գրեթե հարյուր տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ ավտոմեքենան վերջնակետին կհասնի սկզբնակետի վիճակում։

Авторынок - Sputnik Արմենիա
Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա

Այլ պատկեր էլ լինում բաց կոնտեյներներով տեղափոխելու դեպքում։ Դրանք, ինչպես արդեն նշեցինք, ավելի մատչելի են, սակայն մեծ է հավանականությունը, որ կա՛մ ամերիկյան նավահանգստում բեռնելիս, կա՛մ վրացական Փոթի նավահանգստում բեռնաթափելիս մեքենայից կարող են որոշ մասեր հանել։ Սակայն դրանով հիմնականում «զբաղվում են» Վրաստանում։

Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, հատուկ արժեք են ներկայացնում արտաժայթքման խողովակի կատալիզատորները, քանի որ դրանց մեջ փոքր քանակի ոսկի և պլատին է պարունակվում։ Գողոնի գնորդների շրջանում մեծ պահանջարկ են վայելում գորգերը, հատկապես, եթե մեքենան համեմատաբար թանկարժեք և նոր է։  Այսպես, 6-8 հազար դոլարանոց Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենայի գորգերի գինը կազմում է շուրջ 25-30 հազար դրամ (55-65 դոլար)։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Ներկրողները փակուղում են հայտնվել. Ճապոնիան փակել է մեքենաների աճուրդները Հայաստանի համար

Դրանից բացի, հաճախ մեքենա ներկրող ընկերությունը խաբում է գնորդին` նրանց խոստանալով փակ կոնտեյներով տեղափոխում, և դրա դիմաց ավելի մեծ գումար վերցնում։ Դյուրահավատ գնորդը վճարում է, բայց արդյունքում մեքենան տեղափոխում են բաց կոնտեյներով։

Խնդիրն այն է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է բաց կոնտեյներով տեղափոխման դեպքում ավտոմեքենան ամբողջությամբ ապահովագրել ոտնձգություններից։

Ավտոմեքենան բեռնաթափվում է Փոթիի նավահանգստում, այնտեղից այն տեղափոխում են այլ տեղ, որտեղ էլ իրականացվում է բեռնումը կոնտեյներ` Հայաստան տեղափոխելու համար։ Եվ մասերը հանվում են հենց նավահանգստում։  Սրա դեմ պայքարելը գրեթե անհնար է։  Արդյունքում մեքենայի նոր սեփականատերը ստիպված է լինում լրացուցիչ աքսեսուարներ և պահեստամասեր գնել։

Լրահոս
0