13:46 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ինքնաթիռ

ԱԺ–ում քննարկեցին ավիացիոն պատահարների քննության բյուրո ստեղծելու հարցը

CC BY 2.0 / Olivier CABARET / Airbus A380-800 F-HPJG - Air France
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Միջազգային բյուրոն կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով և կանցկացնի ավիացիոն իշխանություններից անկախ հետաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու հարցը:

Օրինագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ, մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը, նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ բյուրո ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը 2017թ-ի սեպտեմբերին: Այդ առաջարկն ընդունել են ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Բյուրում նաև հայ մասնագետներ են աշխատելու:

Երևան էր եկել ՌԴ ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը. ի՞նչ է քննարկվել ՊԵԿ-ում

Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ապահովել միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ.–ի Չիկագոյի կոնվենցիայի համապատասխան դրույթների, Հայաստանի թռիչքների անվտանգության ապահովման պետական ծրագրի և ավիացիայի մասին օրենքի կատարումը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների իրագործումը։

Ներկա պահին հետխորհրդային տարածքում ավիապատահարների քննությամբ զբաղվում է Միջպետական ավիացիոն կոմիտեն։

Նոր մարմնի շրջանակում նախատեսվում է պատահարների և միջադեպերի մասին տվյալներ փոխանակել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ, անհրաժեշտ սարքավորմամբ հագեցնել քննություն իրականացնող հանձնաժողովներին, արդյունավետ օգտագործել տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները` պատահարներն ու միջադեպերը քննելու նպատակով։

ԵԱՏՄ–ում ավիացիոն պատահարների քննության մարմին կստեղծվի

Ըստ թեմայի

Տարեվերջին ռուսական ավիաընկերությունները կարող են 10 տոկոսով թանկացնել տոմսերը
«Պոբեդայի» ինքնաթիռի` Գյումրիում կատարած կոշտ վայրէջքի դեպքով զբաղվում է ՌԴ ավիացիան
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ