12:51 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ԱԱԾ

ԱԱԾ պաշտոնյաները գումար են շորթել Հնդկաստանի քաղաքացուց

© Photo : press office of the SNN of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Գաբիրելյանն ու Ափոյանը 50 հազար դոլար են պահանջել Հնդկաստանի քաղաքացուց` երկրից չարտաքսելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ծառայությունը։

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ:

Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

Ըստ թեմայի

Կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն պաշտոնատար անձի է ձերբակալել
Փաստաբանն օգնել է դատավորին կաշառք ստանալ. ՀՔԾ–ն հետաքրքիր բացահայտումներ է արել
ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է
Նոր Հայաստանում չկան նոր մարդիկ, կամ ինչպես այլևս կաշառք չտալ ու չվերցնել
թեգերը:
Կաշառք, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ